Ladynews.am-ը գրում է.
Տեսակետ կա, որ ընկճախտի ժամանակ մենք չարաշահում ենք չիպսերն ու շոկոլադը: Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ երջանկության զգացողությունը նունպես կարող է գիրացման պատճառ դառնալ:
Հետազոտություն արդյունքներից պարզվել է, որ ով թույլ է տալիս, որպեսզի սնունդն ազդի իր տրամադրության վրա (այդպիսի մարդիկ կազմում են 75% ), ապա երջանիկ ժամանակ ավելի շատ կալորիաներ է ընդունում, քան հակառակ պարագայում:
Գիտնականները հետազոտությանը մասնակցած ուսանողներին ցուցադրել են 2 կատակերգություն, որը բարձր տրամադրություն է ապահովել, այնուհետև չեզոք տրամադրության համար ներկայացրել են վավերագրական ֆիլմ ձկնորսության մասին, իսկ բացասական արդյունքի համար ցուցադրել թախծոտ մի ֆիլմ:
Դիրումներից հետո կամավորներին առաջարկվել է փորձել չիպսեր և կոնֆետներ, իսկ փորձագետները ստուգել են, թե որքան կալորիա են նրանք ընդունել:
Ուսանողները, որոնց սնվելու չափաքանակը կախված էր տրամադրությունից, դրական ֆիլմերից հետո ընդունել են ավելի շատ կալորիաներ, քան բացասական զգացմունքներով ֆիլմից հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ