Ես դեռ այսքան ժամանակ չտեսա ու չլսեցի, որ կառավարությունը ազգային ժողով ուղարկի մի նախագիծ, որտեղ մտահոգության նշույլ կզգացվի կամ ցավն ու աղքատության, արտագաղթի, ապօրինության հարցեր քննարկի ազգային ժողովը, մինչդեռ այս օրերին ազգային ժողովը, կառավարության թելադրանքով բարձրացնում է կառավարության վերնախավի, հանրապետության նախագահի, ոստիկանի, դատական համակարգի աշխատողների աշխատավարձը: Իսկ երեսփոխանչիներից շատերը կհնազանդվեն ու օրենքը կհաստատեն...
Այն դեպքում, երբ աղքատությունն ու անտարբերությունը նույն կառավարության կողմից, ոչ միայն/թքած ունենալու/, այլ մեծ հաշվով փորձում է արագացնել, որ շուտափույթ հայաթափել երկիրը: Չեմ ասի ինչ է մտածում երկրի գլուխը, որովհետև երկրի գլուխը արդեն վաղուց մեզ ապացուցել է, որ չկա գլուխ, անդամահատված գլխի տերը միմիայն նրանք են, ովքեր բարբաջում են առաջ Հայաստան... Անբարոյականների մի հսկա բանակ ոչնչացնում է հայ մարդուն, իմ կոչն ու աղերսը հայ քաղաքացուն. Այսպես շարունակել, այլևս հնարավոր չէ, կամ սթափվիր, կամ ապրիր քեզ արժանի անդամահատված գլխի կողքին, լուրջ մի բան է պետք մտածել, դուրս գալ ու ազատագրել Հայաստանը, թե չէ մի քանի հոգով հարց չի լուծվի, մի քանի հոգու գրառումներով հարց չի լուծվի, պետք է կոշտ քայլերի գնալ, առանց երկխոսության մեջ մտնելու ներկայիս անանդամ գլխի ու իրեն ծառայող փինաչիների հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել