«Ռոյթերս». Օլանդը 2017թ նախագահական ընտրություններում հաղթելու հնարավորություն չունիPanorama.am-ը գրում է.

Ֆրանսիայում անցկացված հարցումների համաձայն գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը 2017թ նախագահական ընտրություններում հաղթելու հնարավորություններ չունի: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Նրա վարկանիշի վրա ազդել է լայնածավալ գործազրկությունը, հարկային քաղաքականությունը:

Օլանդի կառավարությունն և նրա Սոցիալիստական կուսակցությունն այնպես արեցին, որ անցյալ տարվա մայիսին ընտրված նախագահի վարկանիշիը ամենացածր սանդղակին է հասել:

Հարցումների համաձայն բնակչության 76 տոկոսը կարծում է, որ Օլանդը պահպանել է իր խոստումը, մինչ դեռ 68 տոկոսը նրան չեն համարում գիտակ անձնավորություն:

Նշենք, որ Ֆրանսիայի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել էին, որ Օլանդը կորցնում է իր ժողովրդականությունը: Մարին Լե Պենի գլխավորած աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցությունը հաղթել է Բրունյոլ քաղաքի տեղական ընտրություններում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել