Դարակներս կրկին «փորփրվում են» իմ կողմից, բայց ազատ թուղթ էլ չկա... Քեզ գրելու ցանկությունը սեխմել է կոկորդս .. իսկ թուղթ՝ չկա...
Թվում է հեշտ է հուսահատվելն ու մի կողմի վրա նետվել լացելը, թե ո՞ր մեղքիս համար վերջացել են բոլոր թղթերը..
Սակայն հավատացեք հեշտ չէ..
Այս անգամ նամակս ուղարկում եմ բարձրաձայն,որովհետև նամակներիս «շատությունից» վերջացել են թղթերը...
Այս անգամ նամակս սա է...
Նախ ասեմ, որ 24.05.2012 սկսած, ես ատում եմ բոլոր ինքնաթիռները..
Ես նամակներս ճմրթում էի, սարգում ինքնաթիռներ և ուղարկում քեզ..
Իմ սարգածները այդքան էլ ինքնաթիռի տեսք չունեին.. գուցե դրա համար շատ հաճախ, իսկ ավելի ճիշտ՝ երբեք, դրանց պատասխան չէր գալիս, սկզբում ես մտածում էի, թե դու նույնպես ինքնաթիռներ սարգել չգիտես, անգամ իմ սարգածի պես, որ այդքան էլ ինքնաթիռի նման չի...բայց հետո հասկացա, որ իմ ինքնաթիռները այդքան էլ «ինքնաթիռ» չէին , որ թռչեին քեզ մոտ..
Ինքնաթիռներ սարգել չգիտեի, բայց ստիպված եղա սովորել, չնայած որ ատում եմ...
Ես միևնույնն է չսիրեցի ինքնաթիռները.. որովհետև քո նամակները ինձ ինքնաթիռով չէ, որ գալիս էին, ավելին ինքնաթիռները ոչ թե նամակներդ, այլ քեզ ամբողջովին հեռվացրին ինձնից..
Ահա թե ինչու ես սկսեցի ատել ...
Ատում էի բոլոր երկինքներն ու բոլոր հեռու երկրները...
Դեռ այն օրվանից, երբ արդեն ատելի դարձած ինքնաթիռները, արդեն ատելի դարձած երկինքների միջով տարան քեզ արդեն ատելի դարձած հեռու երկրներ..
Սակայն չգիտեմ ինչու եմ սա քեզ ասում, ու գուցե ինքնաթիռներին ևս լսելի է սա, գուցե՞ քեզ էլ հետ չբերեն...
Գրողի տարած..
ինքնաթիռներն ախր ականջներ չունեն..
Իսկ եթե ունե՞ն ...
Չգիտեմ...
Խորթ է այս ամենն ինձ, ճիշտ այնպես ինչպես իմ ցավը ինքնաթիռներին..
Կար ժամանակ երբ աշխարհում ամենաշատը թևեր էի ուզում.. թվում էր թռչելու մեջ շատ երջանկություն կա. . երբ բացում ես թևերդ խորը շունչ քաշում երջանկությանը ահազանգ ես տալիս այդպես, և նա գալիս է, գալիս...
Իսկ երբ թռչում ես , թևերդ թափահարում օդում քո երջանկությունները շաղ ես տալիս մարդկանց գլխներին... ու ավելի երջանկանում...
Թվում էր..
Բայց փաստորեն ամեն թռչող բան չէ, որ երջանկություն է..
Կան թռնող բաներ՝ ինքնաթիռները, որոնք թռնում են, բայց ոչ թե բերում այլ տանում են երջանկությունը...
և կան ինքնաթիռներ, որ նաև բերում են հետ տարած երջանկությունը.. բայց չգիտեմ այդ ժամանակ երջանկությունները նույնն են, թե՞ ատելի դարձած երկրներում կորցրել են իրենց պիտանելիությունը...
Չգիտեմ նաև նման ինքնաթիռներ իրո՞ք գոյություն ունեն, թե՞ հեքիաթի պես մի բան են...
....
Գիտես, երազանքները միշտ չէ որ իրականանում են..
Երազանքները երբեմն մնում են, հենց այնպես երազանքի պես մի բան...
Ու մենք շատ հաճախ, չհասկանալով կոտրում ենք ..
Կոտրվում ենք..
Եվ եկավ ժամանակ, երբ ես հրաժարվեցի թռչելու իմ երազանքից.. ես ատեցի իմ այդ երազանքը.. այդտեղ ոչ մի երջանկություն էլ չկա..
Եվ ես հասկացա, թե ինչու են թռչունները չվում..
Թե ինչու են ինքնաթիռները «թռնում» տարբեր երկրներ...
Ես պատկերացրի, թե որքան են ցավում նրանք ովքեր թևեր ունեն...
Ու թևերը թափահարելուց, փաստորեն ոչ թե երջանկություն այլ ցավ են շաղ տալիս մարդկանց գլխներին...
Հասկացա, թե ինչու են ինքնաթիռները հեռացնում մեր երջանկություններին..
Հասկացա, բայց չհամակերպվեցի...
Ու ես ատեցի իմ այդ երազանքը...
...
Ատեցի, բայց ատելությունիցս բան չփոխվեց...
Ոչ ինքնաթիռները քեզ հետ բերեցին..
Ոչ էլ նորից սկսեցի երազել թռչելու մասին...
Ու ես չեմ սխալվի,եթե ասեմ, որ ինքնաթիռները քեզ տարան..
Իսկ դու՝ թվում է, մի ամբողջ աշխարհ հետդ ես տարել...
Թվում է այլևս չկա տեղ ապրելու...