Սիրո ու սպասումի արանքում օրերը անգույն են, աբույր ու սպանող: Քեզնից քեզ ձգվող օրերից պարան եմ հյուսել ու վզովս անցկացրել: Մնում է կարոտ կոչվող աթոռը ոտքիս տակից հրել մի կողմ… ու խեղդվել ուրիշի օծանելիքի բույրից, որ այնքան քիչ է նման քո հոտին: Քո մասին հուշը քողարկել ուրիշի համբույով ու քո կարոտը խեղդամահ անել ուրիշի օծանելիքի բույրով: Եվ հետո դուրս գալ քեզնով գծված փակ շրջագծից ու գնալ առանց քեզ դատարկ աշխարհում գոյատևելու: Գիտեմ, որ դու սա չես կարդալու: Ու չես իմանալու, որ դրժել եմ քեզ չսիրելու խոստումս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել