1in.am-ը գրում է.

Երբ ոտք ես դնում Արևմտյան Հայաստան, ամեն անգամ ավելի մեծ հետաքրքրությամբ ես լցվում այնտեղ տեսածիդ հանդեպ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց կանադահայ գործարար, տարեկան մի քանի անգամ Արևմտյան Հայաստանում լինող Վազգեն Կալջյանը` հավելելով, որ այցերի ժամանակ ինքը մշտապես շփվում է ծպտյալ հայերի հետ:

Նրա խոսքով, սկզբում մեր հայրենակիցները չեն վստահել իրեն` խոստովանելու, որ ծպտյալ հայեր են: «Բայց աստիճանաբար ամեն բան փոխվեց: Այժմ նրանք ուզում են հայերեն սովորել, տալիս են իրենց տատերի ու պապերի հայկական անունները: Իմ ճանաչած ծպտյալ թուրքահայերից ոմանք անգամ հայերեն բավական թվով բառեր գիտեն»,- ասաց Վազգեն Կալջյանը`հավելելով, որ իր նպատակն է համապատասխան ցանկություն ունեցող թուրքահայերին կազմակերպված կերպով տեղակայել հայաստանյան ճամբարներում: «Մեկ-երկու հոգու բերել եմ Հայաստան, զարմանում են, որ այստեղ հայերը ոչնչից չեն վախենում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել