Pastinfo.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը գտնում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճիշտ չի վարվել, երբ Արիեն Ռոբենից պահանջել է 11-մետրանոց հարվածն իրացնելու իրավունքը զիջել Թոմաս Մյուլերին:   Դա տեղի է ունեցել «Բավարիայի» և «Մայնցի» միջև բունդեսլիգայի 9-րդ տուրի խաղում:

Մրցակցի դարպասին նշանակված 11-մետրանոցն իրացնելու համար գնդակին է մոտեցել հոլանդացի կիսապաշտպան Ռոբենը, սակայն Գվարդիոլան ձեռքի շարժումով ցույց է տվել, որ նա պետք է հետ քաշվի և այդ իրավունքը զիջի խաղընկերոջը:   

«Դա, իհարկե, զվարճալի էր, բայց Ռոբենը, բնականաբար, վիրավորվել էր: Չի կարելի հռչակավոր ֆուտբոլիստի հետ այդպես վարվել 70 հազար հանդիսականի ներկայությամբ: Նման հարցերը անհրաժեշտ է նախօրոք կարգավորել: Մարզիչը պետք է որոշի, թե ում է վստահում 11-մետրանոցներն իրացնելու իրավունքը, որը կարող է ուրիշին փոխանցվել միայն, երբ այդ մարզիկը տվյալ պահին անվստահ լինի իր ուժերին»,- նկատել է Բեկենբաուերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել