Գործազուրկներին հատկացվող տարեկան 1,6 մլրդ դրամն այսուհետ կառավարությունը հատկացնելու փոքր բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցողներին՝ նրանց առաջարկելով ստանդարտ բիզնես-ծրագրեր: Ինքնին վատ գաղափար չէ, բայց քանի որ սա Հայաստանն է, ապա ենթադրում եմ, որ այդ գումարի մեկ քառորդը կհափշտակվի վերևում, մեկ քառորդը ներքևում կուղղվի այլ նպատակներին, ասենք՝ առևտրին, իսկ բիզնես վարելուն կմնա մնացածը: Ըստ այդմ, առաջարկում եմ հենց էն գլխից 400-ական մլն դրամը որպես բարեգործություն տրամադրել վերևին և ներքևին, իսկ մնացածն ուղղել բիզնեսին: Ի վերջո, միայն օլիգարխները, չէ, որ պիտի հավակնեն բարեգործի տիտղոսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել