1. Ինդրա Նույի

samye-uspeshnye-biznes-ledi-planety-1.jpg

Ինդրա Նույին PepsiCo ընկերության գլխավոր տնօրենն է: Նա միշտ զբաղեցնում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակների առաջին հորիզոնականը: Հնդկուհին սովորել է Յեյլի մենեջմենթի դպրոցում: Վեց տարիների ընթացքում նա աշխատել է բազմաթիվ միջազգային նախագծերի վրա: Այս տաղանդավոր կնոջը վերջ ի վերջո նկատեցին և միանգամից երկու ընկերություններ (General Electric и Pepsi) հետաքրքրվեցին նրանով:  Նա ընտրեց երկրոդը և ակնհայտ է, որ ճիշտ որոշում կատարեց:


2. Այրին Ռոզենֆելդ

 samye-uspeshnye-biznes-ledi-planety-2.jpg

60-ամյա ամերիկուհի բիզնես լեդին ներկայումս հանդիսանում է MondelezInternasional ընկերության գլխավոր գործադիր տնօրենը: Այդ ընկերությունը մասնագիտացված է շոկոլադի, կոնֆետների, թխվածքների, սուրճի և մաստակի արտադրության մեջ: 2010թ.-ին Այրինը համարվել էր ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող կին-կառավարիչը: 2011թ.-ին նրան կոչել էին ԱՄՆ-ի ամենազդեցիկ կինը: Այդ ամենին նա հասել է միայն իր աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ:

 

3. Վու Յացզյուն

 samye-uspeshnye-biznes-ledi-planety-3.jpg

Չինացի գործարարը համարվում է աշխարհի 20 ամենահարուստ կանանցից մեկը: Բացի այդ շատ կարևոր հանգամանք է այն, որ Վուն ինքնուրույն է վաստակել իր հսկայական կարողությունը: Այն գնահատվում է 5.7 մլրդ դոլար: Իր կարողությունը Վուն վաստակել է անշարժ գույքի շուկայում: Վույի հիմնադրած ընկերության կարգախոսն է «Ողջ կյանքի ընթացքում հոգ տարեք Ձեր մասին»:

 

4. Ուրսուլա Բերնս

 samye-uspeshnye-biznes-ledi-planety-4.jpg

Ուրսուլա Բերնսը Xerox ընկերության գլխավոր տնօրենն է և համարվում է առաջին աֆրոամերիկուհին, ով գլախվորել է ԱՄՆ-ի ամենամեծ ընկերություններից մեկը: Նա Xerox է եկել, որպես հասարակ ինժիներ, սակայն համառ կամքի և աշխատասիրության միջոցով դարձել է ընկերության տնօրենը:

 

5. Ջիննի Ռոմետտի

 samye-uspeshnye-biznes-ledi-planety-5.jpg

Ամերիկուհին դարձել է առաջին կինն, ով գլխավորել է աշխարհի ամենամեծ IT-ձեռնարկություններից մեկը: 2012թ.-ից 100 տարեկան տեխնոլոգիական հսկայի կառավարումը վստահված է այս գործարար կնոջը, բացի այդ նա զբաղեցնում է ԱՄՆ-ի բիզնեսի ամենաազդեցիկ կանանց ցուցակի առաջին հորիզոնականը: Ջիննին սկսել է որպես համակարգերի ինժիներ, սակայն շուտով գլխավորել է IBM-ի գրասենյակներից մեկը:

 

6. Ջորջինա Ռայնհարտ

 samye-uspeshnye-biznes-ledi-planety-6.jpg

BRW հրատարակության տվյալների համաձայն 2012թ.-ին այս ավստրալուհին համարվել է աշխարհի ամենահարուստ կինը: Նրա կարողությունը գնահատվում է 28.52 մլրդ դոլար: Իր հոր մահից հետո նա 14 տարի դատական գործընթացի մեջ է եղել նրա երիտասարդ կնոջ հետ: Ի վերջո Ջորջինան հաղթել է դատը, ամեն ինչ իր հսկողության տակ է վերցրել և կարողացել է իր սեփական կարողությունը վաստակել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել