Tert.am-ը գրում է.
ԱՄՆ ռազմածովային ուժերի դուրս գրված ավիակիրը վաճառվել է 1 ցենտով։ Տեխասի Al Star Metals ընկերությունը նավի համար ռազմական գերատեսչությանը 1 ցենտ է վճարել՝ հաշվի առնելով դրա տեղափոխման համար նախատեսված ծախսերը, տեղեկացնում է Взгляд-ը։
1954թ.-ին, երբ «Ֆորեսթոլ» նավը շահագործման էր հանձնվել, այն ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ նավն էր և Ամերիկայում տեխնիկայի հրաշք էր համարվում։ Դրա կառուցման համար ծախսվել է 217 մլն դոլար, որը ներկայիս հաշվարկներով համարժեք է 2 մլրդ դոլարին։
Սակայն վերջին 20 տարիներին ամերիկյան առաջին սուպերավիակիրը ժանգոտվում էր Ֆիլադելֆիայի ափերին, իսկ զինվորականներն ապարդյուն փորձում էին այն վաճառել, օրինակ, որպես «լողացող թանգարան»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/10/24/forrestol/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել