Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր էPanorama.am-ը գրում է.

Սիրիահայ Ժիրայր Տոնապետյանը չորս տարի առաջ որոշեց տեղափոխվել հայրենիք: Եկավ Հայաստան և ուղևորվեց Արցախ: Ընտանիքը որևէ Եվրոպական երկրում ապաստանելու փոխարեն տան հիմքը Քաշաթաղում` Ողջի գետի աջ ափին գցեց։ 

Կովսական քաղաքի կլիման շատ չէր տարբերվում սիրիական Ղամշլիի կլիմայից, որտեղ ծնվել ու մեծացել էին Ժիրայրի երեխաները: «Նախապես չէինք որոշել, որ հենց Կովսականում կմնանք: Եկանք, տեսանք, որ կլիման լավ է, հողատարածք կա, գյուղատնտեսությամբ էլ կարող ենք զբաղվել: Հարմարվեցինք, մնացինք: Ղեկավարությունը լավն է, ժողովուրդը` նույնպես: Մենք ամեն ինչ ունենք, տուն` իր հարմարություններով, ապրում ենք շատ լավ»,- նշում է նա: 

Ժիրայրի ընտանիքը հայրենիքում վերաբնակեցվեց մինչև Սիրիայում պատերազմի սկսվելը: Պատերազմից չէր փախել, հատուկ եկել էր ազատագրված հայրենիքը շենացնելու: «Արհեստավոր էի, գործս այնտեղ լավ էր, բայց ուզեցինք տեղափոխվել Արցախ»,- ասում է նա և նշում, որ Սիրիայում դեռ երկու եղբայր ու երեք քույր ունի, իսկ մյուս եղբայրն էլ` Ազատ Տոնապետյանը Կովսականում է ապրում:

Հարազատները չեն գալիս, քանի որ դժվարություններ կան` անձնագրի և վիզայի հետ կապված, չեն կարողանում Հալեպի հյուպատոսարան գնալ կամ Դամասկոսի դեսպանատուն հասնել: «Բարեբախտաբար պատերազմն ու ահաբեկիչները դեռ Ղամշլի չեն հասել: Մայրս անցած շաբաթ գնաց»,- Panorama.am-ի թղթակցին պատմում է Ժիրայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել