Քանյե Ուեսթը վերջապես ամուսնության առաջարկ արեց Քիմ Քարդաշյանին: Քիմի անցյալում արդեն երկու ամուսնություն կա: Եկեք համեմատենք նրա մատանիներն ու տեսնենք, թե ով է նրան նվիրել ամենագեղեցիկ ու թանկարժեք մատանին:

Առաջին անգամ Քիմ Քարդաշյանը որոշեց ամուսնանալ 2000 թվականին: 20-ամյա աղջկա ընտրյալը երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասն էր: Քիմի ամուսնական այս մատանու մասին քիչ բան է հայտնի, բայց հստակ կարելի է ասել, որ սպիտակ ոսկու մեջ առնված էր առնվազն 4 կարատանոց ադամանդ:


Ամուսնությունը տևեց չորս տարի, և մշտական ծեծերի ու անհարգալից վերաբերմունքի պատճառով Քիմը ստիպված ամուսնալուծվեց: Մատանու բախտն անհայտ մնաց:

Երկրորդ անգամ Քիմ Քարդաշյանն ամուսնացավ 2011 թվականին բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ: Ռեալիթի-շոուի սիրեցյալն առատաձեռն երիտասարդ էր և չափսոսեց 2 միլիոն դոլար տալ ամուսնական մատանուն: Շքեղ մատանին պատված էր ադամանդներով, իսկ ամենամեծը կշռում էր 16.5 կարատ:

Ամուսնությունը, ցավոք, ադամանդի պես ամուր չգտնվեց, և տևեց ընդամենը 72 օր: Այդ ընթացքում Քիմը հասցրեց վաստակել 18 միլիոն դոլար: Ամուսնալուծության պրոցեսը տևեց ուղիղ երկու տարի:

Վիրավորված Քրիսը վաստակեց 747 հազար դոլար` աճուրդում վաճառելով նախկին կնոջ մատանին: Գնորդն անհայտ է:

Հոկտեմբերի 21-ին Քանյե Ուեսթը Սան Ֆրանցիսկոյի մարզադաշտում կանգնած Քիմ Քարդաշյանին ամուսնության առաջակ արեց: Հուզված Քիմն ընդունեց առաջարկն ու գոհ մնաց: Քառակուսի ադամանդի քաշը հասնում է 15 կարատի, բայց պետք է նկատել, որ ավելի համեստ է, քան Քիմի նախկին ամուսնու մատանին: Ամեն դեպքում Քիմն ընդունեց այդ «համեստ» մատանին և համաձայնեց դառնալ տիկին Ուեսթ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել