Նախապես նշեմ, որ թեման ծավալուն է, կներեք, քանի որ ինչքան փորձեցի կրճատել, բլոգին անհամապատասխան կարգով երկար մնաց: Հաջողության թեման ամենաքննարկվողն է մեր դարում: Չեմ ուզում կրկին անդրադառնալ նույն թեմային, քանի որ ամենուր ու անընդհատ “Հաջողություն” բառն է շոշափվում: Ես եկել եմ այն եզրակացության, որ գոյություն ունի հաջողության հասնելու երկու պայման, առաջինը կարող եք կարդալ գրառման առաջին մասում, իսկ երկրորդին վերաբերվում է այս մասը: Այո, մարդը կարող է լինել խելացի, աշխատասեր, տաղանդավոր, չհանձնվող, միշտ պայքարող, բայց ոչ հաջողակ: Իսկ իմ նշած երկու պայմաններից գոնե մեկը կյանքում հանդիպում է բոլորիս: Եթե առաջին պայմանը միայնակ չլինելու մասին էր, ապա երկրորդ պայմանը հետևյալն է` օգտագործեք պահը: Ինչու եմ այսպես ասում: Հիմա կբերեմ բազմաթիվ օրինակներ, որոնք հստակ կհիմնավորեն խորհուրդս: Սկզբունքը նույնն է, հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր հետևում են այս կանոնին:
Օգտագործեք պահը: Քանի անգամ է եղել, որ փոշմանել եք, ասելով, որ ինչու՞ չարեցի: Ամեն մի նման քայլ Ձեզ ետ է կանգնեցնում հաջողությունից: Ամեն մի երևույթ իր մեջ պարունակում է երկու բան` որոշակիություն և անորոշություն: Եթե մի քայլ չեք կատարում, ապա դա անորոշություն է, իսկ եթե կատարում եք, ապա անկախ դիրքից ստացվում է, թե ոչ, Դուք ունենում եք որոշակիություն, այդպես չէ՞։ Որեմն ավելի լավ է փորձել, անել, օգտագործել այդ սպասված պահը, քանի որ պահը լինում է միշտ մեկ անգամ:
Եթե պահը չեք օգտագործում, ընկնում եք անորոշության մեջ, որը Ձեզ ճնշում է տարիներով, ճի՞շտ եմ։ Ուրեմն ավելի լավ է անել, առանց վախենալու, օգտագործեք այդ պահը, կստացվի, կշարժվեք առաջ, չի ստացվի, կրկին կանեք, բայց արդեն այլ ծրագրով, բայց անպայման արեք, դա է ուժեղացնում ու կոփում մարդուն:
Երբ Ուորրեն Բաֆեթին ասեցին, թե ինչու ես գնում ապահովագրական ընկերությունների բաժնետոմսեր, վերջինս պատասխանեց, ապագան նրանցն է: Այո, նա միանգամից գիտակցել էր, որ ԱՄՆ-ում շուտով այս ոլորտն է իշխելու, ուստի պետք է օգտագործել հարմար առիթը:
IBM-ը շատ ծանր իրավիճակում էր, երբ ընկերություն եկավ Լու Գերստները: Նա նկատեց, որ իրենց խնդիրները գալիս է մանրածախ վաճառքից և մարդիկ արդեն սկսել են այցելել միայն մասնագիտացված խանութ-սրահներ, այլ ոչ թե համակարգիչ գնել սուպերմարկետներից: Ինչու՞ չօգտվել։ Գեստները միանգամից հրաման ստորագրեց, որ IBM-ի համակարգիչները պետք է վաճառվեն միայն մասնագիտացված խանութ-սրահներում և երկու տարի հետո ընկերության գործունեությունը զգալիորեն բարելավվեց: Ինչու՞։ Որովհետև օգտագործվեց պահը:
Կար ժամանակ, երբ տնօրենը նկատում էր` Դուք լավ էիք աշխատում, ճի՞շտ է։ Բայց հիմա բոլորն են մոտիվացված, նպատակաուղղված աշխատում, դրա համար շատ դժվար է նման մրցակցային միջավայրում աչքի ընկնել: Իսկ շատ քչերն են օգտագործում իրենց հնարավորությունը, որն ընձեռվում է պահի ազդեցության տակ, ահա այս պարագայում հիշեք, Դուք կաճեք, եթե օգտագործեք այն:
Երբ Լի Յակկոկան դարձավ Chrysler Corporation-ի ղեկավար, նրա շուրջ 150000 աշխատակիցները սպասում էին, որ աշխատանքից հեռացվելու էին: Իսկ ի՞նչ արեց Յակկոկան: Նա հանձնարարեց, որ շուկայում չկա մեքենայի մի նոր դաս, այն պետք է ստեղծել և օգտագործել ամենահարմար պահը, որը հիման է: Խոսքը Մինիվեն տեսակի մեքենաների մասին էր, որը ստեղծեց Յակկոկան և իսկապես դարձավ լեգենդ, քանի որ դրանից առաջ էլ ստեղծել էր Ֆորդ Մուստանգը և Քրայսլեր գնալուց առաջ բոլորը նրա համար ձախողում էին կանխատեսում: Ի՞նչ եղավ արդյունքում։ Յակկոկան օգտագործեց հարմար առիթը, մարդկանց պետք էր ընտանեկան մեքենա:
Ի՞նչ եք կարծում, Մադոննան հիանալի երգչուհի է։ Միգուցե, բայց մարդիկ սիրում են շոու, իսկ նա օգտվում է այդ պահից ու մատուցում է շոուն, վերջ, նա տալիս է մարդկանց այն, ինչ պետք էր:
Մի անգամ Գրեգ Դենիտոն՝ կրեատոր և գովազդի հմուտ մասնագետ, գալիս է հարցազրույցի գովազդային հզոր ընկերություններից մեկի` Deutsch-ի հիմնադիր, Դևիդ Դոյչի մոտ: Գրեգն ահագին սպասում է Դոյչին, բայց ձայն չկա: Եվ վերջապես մի կես ժամ հետո զանգում է քարտուղարուհին և ասում, որ Դոյչը զբաղված է և չի կարող նրան հանդիպել: Այդ բառերից հետո զայրացած Գրեգը քարտուղարուհուն ասում է, որ ասեք Դևիդին, թող կորչի գրողի ծոցը: Երկու րոպե չանցած Դոյչը զանգում է Գրեգին և ասում, որ նա ընդունված է աշխատանքի: Օգտագործեք պահը:
1948 թվականին Մաքդոլանդս եղբայրները բացեցին իրենց ռեստորանը և այդ ընթացքում ոչ մի այցելուի մտքով չանցավ, որ սա հիանալի բիզնես է: Երբ հինգ տարի հետո առաջին անգամ Ռեյ Կռոկն ապշած նայում էր, թե ինչպես են մարդիկ գնում համբուրգեր ու մտքում շշնջաց.
_Ապագան այս բիզնեսինն է, հրաշք է, ես պետք է հանդիպեմ նրա հիմնադիրներին:
Կռոկը նույնպես օգտվեց այն պահից, որը նրան ընձեռվել էր: Ի դեպ նա 52 տարեկան էր: Ձեր շրջապատում կա մարդ, ով 52-ում դեռ պայքարում է Իմ շրջապատում չեմ հանդիպել, այնպես որ պահը երբ եկավ, պետք է օգտվել, վստահ եմ, որ Կռոկը շատ պահեր է բաց թողել, քանի որ որպես ստեղծագործ մարդ, նա անհաջողակ էր, բայց պահն օգտագործելու ու կառավարման մեջ արդյունքը գոհացուցիչ էր:
1850 թվակնին Լևի Ստռաուսը ոսկե տենդի ժամանակ գալիս է Սան-Ֆրանցիսկո և իմանում, որ հանքափորների համար հատուկ հագուստ գոյություն չունի, քանի որ եղածը շուտ մաշվում է: Իսկ իրեն լավ ծանոթ էր Ջենովայում հայտնի կտորը և վրան կարելու կտորից կարեց նաև հագուստ հանքափորների համար, որը հետագայում ստացավ ջինս անվանումը: Այսինքն Ստռաուսը կրկին օգտվեց այն պահից, որը նրան ընձեռվեց: Այսօր Levi’s-ն ամենաշատ վաճառվող ջինսն է աշխարհում:
2006 թվականին Swatch-ի հիմնադիր Նիկոլաս Հայեկը հրատարակեց միակ գիրքը, որը վերաբերվում էր ընկերության պատմությանը և անմիջապես բոլոր աշխատակիցներին նամակ է ուղարկում, որտեղ ասվում էր, թե բոլոր գնորդները կարող են իրեն էլէկտրոնային հասցեով գրել և վճարել 18 եվրո գրքի դիմաց: Շատերը բողոքում էին, թե իրենց ղեկավարը ցանկանում է փող աշխատել իրենց հաշվին, սակայն նրանք, ովքեր ուղարկեցին նամակը, բնականաբար այն ստացան անվճար ընկերության ղեկավարի կողմից, ինչպես նաև հսկայական բոնուսներ: Օգտագործեք պահը:
Փոլ Ալլենն ու Բիլ Գեյթը սովորական երիտասարդներ էին, ընկերներ, որոնցից Ալլենն աշխատում էր Honeywell-ում, իսկ Գեյթսը սովորում էր Հարվարդում: Մի անգամ Ալլենը քայլում էր Հարվարդի հրապարակում, երբ տեսնում է Popular Electronics ժուրնալի հայտարարությունը` Լույս է տեսել առաջին միկրոհամակարգիչը` ALT AIR 8800, որի հետ ոչ ոք չի կարող մրցակցել: Ալլենը վազում է Գեյթսի մոտ և պատմում, որ երազանքը մոտ է: Նրանք գիտեին, որ այդ համակարգիչների համար հարկավոր է ծրագրային ապահովում: Այսինքն կարելի է գրել համակարգչի համար ծրագրեր: Ընկերները գիշերները մի քանի ժամ էին քնում: Վեց շաբաթ հետո Ալլենը մեկնում է ALT AIR 8800 պատրաստողների մոտ և ներկայացնում նոր ծրագրային ապահովումը: Եվ ինչ, հաջողության սկիզբն արդեն ապահոված էր այն պարագայում, երբ Ալլենը 20 տարեկան էր, իսկ Գեյթսը` 19: Ահա այս պահից էլ սկսվում է հայտնի Microsoft-ի վերելքը: Իհարկե պետք է օգտագործել առիթը:
1982 թվականին Սթիվեն Սփիլբերգը պլանավորում էր նկարել իր “Այլմոլորակայինը” ֆիլմը: Սկզբում նա գնաց Mars ընկերություն, որպեսզի թույլատվություն ստանա ֆիլմում M&M`s-ի առկայության համար, որի դիմաց որոշակի գումար պիտի ստանար Mars-ից: Բայց Mars ընկերությունը մերժում է, որից հիանալիորեն օգտվում է Hershey`s-ը: Hershey`s-ը ֆիլմում ներկայացնում է իր Reese`s Pieces կոնֆետները, որի վաճառքը ֆիլմի ցուցադրումից հետո ավելանում է 80 %-ով: Mars-ը բնական է, որ փոշմանեց, իսկ այս դեպքից հետո, շատ ընկերություններ բացեցին իրենց համար նոր բաժիններ, որոնք զբաղվելու էին Product Placement-ով: Բրավո Hershey`s, ուղղակի պետք էր օգտվել հնարավորությունից:
IBM-ի ղեկավար Թոմ Ուոթսոնը տարօրինակ մարդ էր և ահա նրա կյանքից մի դրվագ: Ոչ մի միջին օղակի մենեջեր չէր ցանկանում նրա մոտ ելույթ ունենալ, քանի որ վախենում էին իրենց կարիերայի համար: Մի երիտասարդ մենեջեր որոշում է պրեզենտացիա կազմակերպել և հրավիրել Ուոթսոնին: Ուոթսոնը լսում է պրեզենտացիան, կանգնում ոտքի, ծափահարում և ասում, որ իր առջև կանգնած է IBM-ի ապագա վաճառքի տնօրենը: Հաջորդ օրն այս երիտասարդը դառնում է ընկերության վաճառքի տնօրենը, քանի որ ուղղակի օգտագործել էր պահը, եթե ոչ մեկ չի անում, ինչու՞ ես չանեի:
Մայք Մարկուլլան Fairchild-ի և Intel-ի լավագույն ինժեներներից մեկն էր, բայց ոչ ոք նրան չգիտեր, մինչև… 1976 թվականին նա այցելում է Սթիվերի ավտոտնակ և տպավորվում Apple I-ով: Երկու ամիս հետո նա ներդնում է 91 հազ դոլար Apple-ում և հանդիսանում է միակը, ով հավատաց տղաներին: Այսօր այդ գումարն ուղղակի հավասար է միլիարդների: Շատերին է այցելել Ջոբսը, բայց ոչ ոք նրա ասածին լուրջ չէր վերաբերվել:
Մի պատահական ուսանող Թոմ Մոնագենին ասում է, որ զզվում է պիցցայի համար պիցցերիա այցելելուց, ինչու՞ չեն առաքում: Վերջ, գաղափարը կար, ինչու՞ չօգտվել: Եվ աշխարհում հայտնվեց 30 րոպեում պիցցայի առաքումը:
1978 թվականին Սթիվ Ջոբսն այցելում է Xerox և ասում.
_Ես Ձեզ թույլ կտամ մեկ միլիոն դոլար ներդնել Apple-ում, միայն թե թույլ տվեք այցելել Xerox PARC: Paolo Alto Research Center: Xerox PARC-ը հանդիսանում էր Սիլիկոնային հովտի տեխնոլոգիապես հարուստ ամենահզոր լաբորատորիան: Xerox-ը թույլ է տալիս Ջոբսին այցելել այնտեղ, որտեղից Ջոբսը տեսնում է առաջին մկնիկն ու միտքը վերցնում, միևնույն ժամանակ ըստ Տռաուտի, Xerox-ը չի կատարում մեկ մլն դոլարի ներդրումը: Երկու մեծ սխալներ` ներդրումների կորուստ և մրցակցի այցելություն սեփական միջավայր: Իհարկե Ջոբսը կրկին օգտագործեց պահը` շուկայում հայտնվեց մկնիկով Macintosh-ը և սկսվեց տենդը:
Մի անգամ Ջեֆ Բեզոսը կարդում է, որ ինտերնետ օգտագործողների թիվն աշխարհում աճում է հազարավոր տոկոսներով: Բեզոսի մտքից դուրս չէր գալիս թերթերից մեկում զետեղված տեղեկատվությունը, համաձայն որի ինտերնետ օգտագործողների թիվը տարեկան աճում է 3200%-ով: Այս փաստը նրան ստիպեց մտածել ինտերնետի հնարավորությունների մասին, որի ճանապարհներից մեկը, նրա կարծիքով, ինտերնետային առևտուր կազմակերպելն էր, որն այդ պահին գոյություն չուներ: Արդյունքում ստեղծվեց Amazon-ը, իսկ ինձ մեկ անգամ ևս մնում է կրկնել` օգտագործեք պահը:
Էդվին Լենդն իր երեքամյա աղջնակի հետ քայլում էր մեքսիակական փողոցներից մեկում: Աղջիկը հորը հարցնում է.
_Հայրիկ, ես ուզում եմ այս պահը հիմա նկարես:
Լենդն այս հարցին ուղղակի չգիտեր ինչ պատասխանել, քանի որ միանգամից նկարել և երեխային ցույց տալ նա չէր կարող: Բայց գաղափարը մնաց նրա մոտ և օրերով տանջում էր Լենդին: Մի օր էլ առավոտյան նա շտապում է փաստաբանի մոտ և պատենտավորում իր գաղափարը, որի անունն էր Polaroid: Հինգ տարի հետո Լենդն աշխարհին տվեց մի սարք, որը կարողանում էր 60 վայրկյանում նկարել պահը: Իհարկե հիանալի է, պետք է ուղղակի պահը որսալ և օգտագործել, խոլացի հարց էր տվել աղջնակը:
Երբ Ջոն Ռիդը նշանակվում է Citibank-ի Նյու-Յորքի մասնաճյուղի ղեկավար, ապշում է, քանի որ ցանկանում էր գումար հանել բանկոմատից, բայց Նյու-Յորքում բանկոմատ չկար: Այդ ժամանակ ԱՄՆ-ում բանկոմատները միայն ֆերմերների ու ցածր բնակություն ունեցող նահանգների համար էր: Նա մտածում է, իսկ ինչու՞ այն չբերել նաև Նյու-Յորք: Արդյունքն ուղղակի ապշոցնող էր և Ռիդը դառնում է Citicorp-ի տնօրեն:
Երբ Ֆիլ Նայթը հանդիպում է մարզիչ Բիլ Բոուերմանին, վերջինս նրան ասում է, որ ամերիկյան սպորտային կոշիկները շատ ծանր են ու անհարմար են վազքի համար: Ոչ մի լուրջ մարզիկ այն չի գնի և մարզվի նման կոշիկներով: Նայթն այդ պահը երբեք չմոռացավ և երբ ավարտեց Սթենֆորդը, և մեկնեց Ճապոնիա, որպեսզի հասկանա, թե ինչպես են այնտեղ արտադրում սպորտային կոշիկները: Ճապոնական Onitsuka ընկերությունից գնելով 300 զույգ Tiger սպորտային կոշիկներ, որոնք մեծ պահանջարկ էին վայելում ԱՄՆ-ում: Իսկ ինչու՞ չարտադրել: Արդյունքն ակնհայտ է` 1972 թվականին հայտնվեց Nike-ը:
Արիստոտել Օնասիսը հորը խնդրել էր նաև Հունաստանից ուղարկել սիգարետներ, որոնք նա սկսեց բաժանել Բուենոս-Այրեսի բոլոր սիգարետ արտադրող ընկերություններին` ասելով.
-Սա Ձեզ համար է, փորձեք, իսկ հետո մենք Ձեզ հետ կկապնվենք արդյունքերի համար:
Օրերն անցնում էին, իսկ ահա ոչ ոք չէր արձագանքում և հիասթափված Օնասիսը որպես թիրախ ընտրեց ամենամեծ սիգար արտադրող ընկերություններց մեկի տնօրեն` Խուան Գոանին: Նա համառորեն ամեն օր Գուանի գրասենյակի և տան դռան առջև ժամերով լուռ կանգնում էր` առանց ոչ մի բան անելու: Մի քանի շաբաթ հետո Գոանն արդեն սկսեց անհանգստանալ և քարտուղարուհուց հետաքրքրվել, թե այս տղան ինչ է ուզում: Քարտուղարուհին պատասխանում է, որ այս տղան հույն է, ազգանունը Օնասիս, ով ցանկանում է իր հետ խոսել:
Գոանը հրավիրեց Արիստոտելին ներս և իմացավ, որ երիտասարդը ցանկանում է իր ընկերությանը վաճառել առաջնային տեսակի ծխախոտ: Գուանը շատ էր տպավորվել երիտասարդի նախաձեռնությամբ և նրան ուղարկում է գնումների բաժին: Բաժնի պետը լսում է Օնասիսին և անմիջապես պատվիրում 10.000 դոլարի ծխախոտ: Օգտագործեք պահը:
Wal mart-ում սպունգները չէին վաճառվում: Սեմ Ուոլտոնը զայրացած էր, քանի որ գումար էր քարացել, իսկ նրան շրջանառության համար գումար էր պետք: Այդժամ նրա աշխատակիցներից մեկը գիշեր-ցերեկ մտածում էր, թե ինչ անել, ինչպես վաճառել: Եվ մի օր Ուոլտոնը տեսնում է, որ սուպերմարկետներից մեկում սպունգների վաճառքներն օդ են թռել, միանգամից նստում է ինքնաթիռը, այցելում տվյալ սուպերմարկետ ու ապշում, երբ տեսնում է, որ սուպերմարկետի ներսում կանգնեցված է մի Ֆորդ պիկապ և ողջ ետնամասը լցված են սպունգները: Մարդիկ ուղղակի մեքենայի կողքով անցնելիս վերցնում էին այն ու վաճառքներն ապահովված էր: Այդ աշխատակիցը որպես պարգևատրում ստացավ բաժնոտոմսեր, անձամբ Ուոլտոնից: Օգտագործեք պահը:
1929 թվականն էր, երբ Ջոն Մորգանը հասցրեց ազատվել իր բոլոր ակցիաներից ու ընդամենը 4 օրից տեղի ունեցավ բորսայի փլուզումը: Այս պահը չվրիպեց ԱՄՆ-ի կոնգրեսի աչքից, որոնք սկսեցին կասկածել Մորգանին` այդ փլուզման գործում իր դեին ունենալու մեջ: Բայց իրականում այդպես չէր, քանի որ երբ հարցրեցին Մորգանին, թե ինչու է նա իր բոլոր արժեթղթերը վաճառել, վերջինս պատասխանեց.
_Երբ իմ կոշիկները մաքրողը սկսեց հետաքրքրվել, թե ինչպես եմ ես գնել երկաթուղային մի քանի ընկերությունների բաժնետոմսերը, ես հասկացա, որ պրոֆեսիոնալները բորսայից պետք է հեռանան ու վաճառեցի արժեթղթերս: Այսինքն եթե նման մակարդակի մարդն է հետաքրքրվում արժեթղթերով, ուրեմն այդտեղ ես անելու բան չունեմ:
Քըրքորյանը երբեք չէր լինի այդ մեծահարուստը, եթե չկատարեր քամու հոսանքի ուղղությամբ չվերթներ, որը նրան հնարավորություն էր տալիս խնայել վառելիք և վաճառել, ինչը բավականին մեծ եկամուտներ ապահովեց նրան: Գնդապետ Սանդերսը, կամ նույն KFC-ի հիմնադիրը նկատում է, որ մարդիկ երկար են սպասում մեքենայի պահեստամասերի մոտ, ինչը կարելի է օգտագործել որպես գումար աշխատելու միջոց: Նա սկսում է հավ պատրաստել ու մատուցել սպասողներին: Շուտով այդ համեղ հավերի մասին լուրերն այնպես են տարածվում նահանգներով, որ մարդիկ այցելում էին նրան հատուկ համտեսելու համար:
Երբ Սեսիլ Ռոդսը նամակ է գրում Նաթանիել Ռոդշիլդին, թե Աֆրիկան իմ ձեռքում կլինի եթե համապատասխան ֆինանսավորում լինի, Ռոդշիլդն առանց վարանելու համաձայնվում է: Մի քանի տարի հետո Ռոդշիլդները տիրում էին ողջ ՀԱՀ-ի ադամանդների հանքերին: Իհարկե չպետք է բաց թողնել պահը: Ջոն Ռոքֆելլերը նկատում է, որ նավթի վաճառքից այնքան մեծ գումարներ չեն լինում, որքան լոգիստիկայից, ուստի սկսում է գնել բոլոր երկաթգծերն ու ստանալ մենաշնորհ: Մենաշնորհի արդյունքում այնպիսի գներ է սահմանում, որ ոչ մի մրցակից չի կարողանում իր նավթը էժան գներով տեղափոխել և ստիպված վաճառում է իր բիզնեսը: Ահա ևս մեկ օրինակ` օգտագործեք պահը: Օրինակները բազմաթիվ են, ուղղակի կսահմանափակվեմ այսքանով, թե ինչու եմ ես պնդում, որ հաջողությունը կախված է միայնակ չլինելուց և պահն օգտագործելուց:
Հ.Գ. Կրկնում եմ, ավելի լավ է փոշմանել արածի, քան չարածի համար: