Վերջերս ես կարդացցի մի շատ հետաքրքիր գիրք, որը կոչվում էր «50 բան, որ դուք պարտավոր չեք իմանալ»: Այն գրվել է Ռաս Քիք անունով անհայտ հեղինակի կողմից: Այն այնքան հետաքրքիր էր, որ ես ողջ երեկոն անցկացրի գիրքը կարդալով: Միայն 68 էջ, և ամեն էջում ուշագրավ մտքեր: Ես այնտեղից առանձնացրել եմ 40 ամենաուշագրավ մտքերը և ներկայացնում եմ դրանք ձեզ: Ես չգիտեմ, թե արդյոք այդ մտքերը հավաստի են թե ոչ, քանզի ես դրանց հավաստիությունը ստուգելու հնարավորություն չունեմ: Գուցե դուք գիտեք, թե որքանով են դրանք հավաստի:  

50-things

1. Հռոմի Պապերից մեկը էրոտիկ գիրք է գրել:

2. Կենտրոնական հետախուզական գործակալությունը ամեն տարի գործում է 100,000 ծանր հանցանք:

3. Կենտրոնական հետախուզական գործակալության առաջին գործակալը, որ մահացել է ծառայության գծում, Դուգլաս Մաքիերնանն է:

4. Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո Պաշտպանության նախարարությունը ցանկանում էր թունավորել Աֆղանստանի սննդի պաշարները:

5. ԱՄՆ պատրաստվում է ահաբեկչական հարձակումներ հրահրել:

6. ԱՄՆ և Խորհրդային Միությունը ծրագրել էին միջուկային ռումբեր պայթեցնել լուսնի վրա:

7. Հյուսիսային Կարոլինայի վրա 2 ատոմային ռումբեր են նետվել:

8. Երրորդ համաշխարհային պատերազմը սկսել է 1995 թ.-ին:

9. Կորեական պատերազմը երբևէ չի ավարտվել:

10. Գործակալ Օրանժն օգտագործվել է Կորեայում:

11. Քենթ պետության արյունահեղությունը Վիետնամի ժամանակաշրջանի ո՛չ առաջին, ո՛չ էլ միակ արյունահեղությունն էր:

12. Ուինսթոն Չերչիլը հավատում էր, որ ողջ աշխարհով մեկ հրեաների կողմից դավադրություններ էին իրականացվում: 

13. Օսվենցիմի դաջվածքը IBM-ի ծածկագրի համարն էր:  

14. Ադոլֆ Հիտլերի արյունակիցները ողջ-առողջ են և ապրում են Նյու Յորքում:

15. Վիրջինիայի գաղութատերերը զբաղվում էին կանիբալիզմով (մարդակերությամբ):

16. Ֆեմինիզմի ջատագովներից շատերը դեմ էին հղիության արհեստական ընդհատմանը:

17. Սևամորթները ծառայել են Կոնֆեդերատիվ բանակում:

18. Էլեկտրակակն մեքենաներ արտադրվել են 1880-ականներից սկսած:

19. Ատենակալներին թույլատրվում է դատել օրենքի, ոչ թե միայն փաստերի մասին:

20. Ոստիկանությունը պաշտոնապես պարտավոր չէ պաշտպանել ձեզ:

21. Կառավարությունը կարող է յուրացնել ձեր տունն ու հողատարածքը, ապա վաճառել այն մասնավոր ընկերություններին:

22. Գերագույն դատարանը թույլ է տալիս ընդունել ցանկացած թմրամիջոց մասնավորապես այն դեպքում, եթե դուք թմրամոլ եք:

23. Չափահասության տարիքը ԱՄՆ մեծ մասում 18-ը չէ:

24. Գիտնականների մեծամասնությունը չի կարդում այն բոլոր հոդվածները, որոնցից մեջբերումներ է անում:

25. Լուի Պաստյորը չէր հրապարակում այն գիտափորձերի արդյունքները, որոնք հակասում էին իր տեսություններին:

26. Գաիայի հիպոթեզի հեղինակը կողմ է միջուկային էներգիային:

27. Արդեն իսկ ծնվել են գենոմոդիֆիկացված մարդիկ:

28. Ծխելուց առաջանում են թոքերի քաղցկեղից և սրտային հիվանդություններից բացի այլ հիվանդություններ:

29. Բուժման սխալների պատճառով ամեն տարի շուրջ 100,000 մարդ է մահանում: 

30. Աշխատանքի պատճառով ավելի շատ  մարդիկ են մահանում, քան պատերազմի պատճառով:

31. Ինքնասպանությունների տոկոսը տարեց մարդկանց շրջանում ամենաբարձրն է:

32. ԴՆԹ հետազոտության արդյունքները միշտ չէ, որ հավաստի են լինում:

33. Հետախուզությունների Դաշնային Բյուրոյի փորձագետներից մեկն ասել է, որ ստի դետեկտորներն անվտանգության սկրինինգի համար անօգուտ են:

34. Բայեր ընկերությունն արտադրել է հերոին:

35. LSD հոգեմետ դեղը մեծ հաջողությամբ կիրառվել է հոգեբուժության մեջ:  

36. «Սև բազեի անկման» գլխավոր հերոսներից մեկը երեխաների հարստահարիչ է:  

37. Ավտոմեքենաշինական արդյունաբերության աշխատողները պնդում են, որ գործնական սպորտային մեքենաներ վարողները եսասեր են:

38. Փոստով հնարավոր է նամակներ ուղարկել շատ էժան գնով կամ անվճար:

39. Գովազդատուների ազդեցությունը տեղեկատվական դաշտի վրա զգալի է:

40. Աշխարհի տարբեր թանգարաններում անթիվ կեղծիքներ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել