Մենք` աղջիկներս, սիրում ենք սեքսը, և անխոս դրան ավելի կրեատիվ ենք մոտենում, քան տղամարդիկ: Տղամարդիկ միայնակ չեն իրենց սեքսուալ ֆանտազիաներում (թեև այդպես ընդունված է համարել). մենք նույնպես ունենք ֆանտազիաներ, և դրանք շատ ավելի հետաքրքիր են:
Եվ այսպես, ինչի՞ մասին են երևակայում կանայք:
1. Խմբակային սեքս
Այո-այո, մենք նույնպես դրա մասին երազում ենք: Հոգեբանները վստահեցնում են, որ խմբակային սեքսում կնոջը գրգռում է այն, որ սեքսուալ զուգընկերոջ մեջ ինչ-որ գաղտնիք, ինտրիգ կա, չէ՞ որ նա միայնակ չէ: Եվ իհարկե գործում է տաբուն:
2. Ենթարկում
Մենք ուզում ենք, որ մեզ ստրկացնեն: Երազում ենք ուժեղ տիրակալի մասին, ով կլինի կոպիտ, բայց կրքոտ, ով խելքահան կանի մեզ: Նրա ձեռքերը պետք է ուժեղ և հմուտ լինեն, որոնցից զուգընկերուհին կհալչի և կտրվի նրան:
3. Իշխում
Կրքոտ սեքս-աստվածուհի և համեստ ուսանող կամ միջնադարյան տիկին և հնազանդ ստրուկ: Այո, մենք սիրում ենք իշխել, քանի որ դա անում ենք ճաշակով` հաճույք պատճառելով թե մեզ, թե սիրելիին:
4. Վուայերիզմ և էքսգիբիցիոնիզմ
Իզուր չեն կինոյում այդքան հաճախ ցույց տալիս, թե ինչպես է հերոսուհին լոգանք ընդունում, իսկ նրան «հետևում» է ողջ դիտասրահը: Մենք սիրում ենք հրահրել տղամարդկանց` ցուցադրելով մեր ողջ հմայքը: Եվ մեր հերթին մենք սիրում ենք հետևել տղամարդկանց. դա նույնպես շատ է գրգռում: Հետևում ենք, որպեսզի անհրաժեշտ պահին միանանք նրան...