1in.am-ը գրում է.
Ամերիկյան ռետրո աստղ Լանա Դել Ռեյը դարձել է NYLON ամսագրի նոր համարի գլխավոր հերոսուհին:
Գեղեցկուհին զարդարել է ամսագրի նոյեմբերյան համարի շապիկը` դրա էջերին ներկայանալով Levis և Anna Sui ապրանքանիշի նորաոճ հագուստներով: Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Սքոթ Ջարեդն է:
Ամսագրին տված հարցազրույցում Լանան ասել է, որ մուսան նախկինի պես իրեն չի այցելում, հենց այդ պատճառով էլ ինքը խուսափում է երկրորդ ալբոմի թողարկման վերաբերյալ հարցերից:
«Երբ ինձ հարցնում են նոր ալբոմի մասին, ես չգիտեմ` ինչ պատասխանել: Ես իսկապես չգիտեմ` ինչպիսին այն կլինի: Ես չեմ կարող ասել, որ այս ալբոմն առաջինից լավը կլինի, քանի որ այն ուղղակի գոյություն չունի: Իմ մուսան շատ անկայուն է: Այն ինձ բավականին հազվադեպ է այցելում, և դա վախեցնում է ինձ»,- Viva.ua կայքը մեջբերում է երգչուհու խոսքերը:



