1in.am-ը գրում է.

Պենելոպա Քրուսը մեծ նշանակություն չի տալիս արտաքին տեսքին` համարելով, որ կնոջ համար կարևորն ինքնավստահությունը և «իրական» լինելն է: Իսկ նկարահանման հրապարակում դերասանուհին ամենևին էլ չի մտածում, թե ինչպիսի տեսք կունենա ֆիլմում:

«Կարմիր գորգերը, հարցազրույցները, ամսագրերի համար ֆոտոշարքերը, որտեղ ես պետք է գեղեցիկ տեսք ունենամ, իմ աշխատանքի շատ փոքրիկ մասն են կազմում: Տարեկան ես 4-5 ամիս եմ անցկացնում նկարահանման հրապարակում և այնտեղ, հավատացեք, չեմ մտածում` արդյոք լա՞վ տեսք ունեմ, թե՞ ոչ: Իմ աշխատանքը իմ դիմահարդարման մասին մտածելը չէ: Ինձ հետաքրքրում են նրա արարքները, նրա մտքերը, նրա կյանքը: Եթե իմ հերոսուհին տգեղ է, ես էլ տգեղ կլինեմ, ծեր է` ծեր կլինեմ»,- 7days.ru կայքը մեջբերում է դերասանուհու խոսքերը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել