Lragir.am-ը գրում է.

Դերասաններ Վարդան Պետրոսյանի եւ Երվանդ Ենգիբարյանի ավտովթարը մեծ արձագանք է գտել: Վարդան Պետրոսյանը հիվանդանոցում է եւ վիրահատվել է, իսկ Երվանդ Ենգիբարյանը մահացել է:

 Նոր սերնդի երկու տաղանդաշատ դերասաններ, որոնց հետ կատարվածը հանրության շրջանում բնականորեն մեծ արձագանք է ստացել:

 Հայկական մամուլը լայնորեն լուսաբանում է այս իրադարձությունները, կարելի է ասել՝ արդեն սկսել է «երկրորդ սերիան», վթարի փաստերի արձանագրումից հետո:

Երվանդ Ենգիբարյանի կապակցությամբ արդեն վեր են հանվել Ստանիսլավսկու թատրոնի ներքին ինտրիգները: Բանը հասել է այնտեղ, որ նրա հետ կատարվածի համար արդեն մեղավորներ են նշվում:

Վարդան Պետրոսյանը հարվածել է մի մեքենայի եւ դարձել երկու դեռահասի մահվան պատճառ: Նրանց հարազատները տեսախցիկների առաջ դժգոհել են, որ բոլորը միայն Վարդան Պետրոսյանից են խոսում, եւ սպառնացել հաշվեհարդար տեսնել:

Ընդհանրապես, տեսախցիկներն ամենուր են՝ հարազատների ողբի պահին, հուղարկավորության պահին, եւ այլն:

Պետք չէ կասկածել, որ լինելու է նաեւ «երրորդ սերիան»՝ արդեն հնարավոր ու անհնար ողջ կեղտը բոլորի ու ամեն ինչի մասին: Վիշտ ու հոխորտանք, ինտրիգ ու «գաղտնի պատմություններ»՝ այս ամենին մենք շուտով ականատես կլինենք:

 

Մի հայտնի ազգագրագետ էր նկատել՝ հայերի մոտ հարսանիքն ու թաղումը, վիշտն ու ուրախությունը մի տեսակ խառնված են իրար: ԶԼՄ-ների աննախադեպ «ցանցայնացման» շնորհիվ այս երեւույթն առավելագույնս ցցուն է դարձել այն իմաստով, որ երեւույթն արդեն լայնատարած «տեղեկատվական աջակցություն» է ստանում:

 

Արանքում, կորչում է այն ամենն, ինչն անանձնական է, ինչ որ իմաստով՝ արժանապատիվ, մարդկային: Վարդանն ու Երվանդը հաստատ այն տեսակներից էին, որոնց խաղն ուղղված էր հանրությանը կրթելուն, նրան «կենցաղային մառազմի» անդունդից հանելուն, մտածել սովորեցնելուն: Մի բան, որը ցանկացած էլիտայի, ԶԼՄ-ների գործն է:

 

Քաղաքակիրթ ու կայացած հանրությունների պարագայում, ոչ թե էլիտան ու ԶԼՄ-ներն են իջնում «ներքեւ», այլ այնտեղից բարձրացնում են մյուսներին, այդպիսով ձեւավորելով այն «որակյալ մեծամասնությունը», որն իր վրա է վերցնում երկրի ու հանրության խնդիրների պատասխանատվությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել