Անհրաժեշտ է`

1 կգ կիտրոն

2 լիտր ջուր

3 կգ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Կիտրոնը լավ լվանալ և կտրատել բարակ շերտերով: Հեռացնել կորիզները, թե չէ ջեմը դառը կլինի:

Կիտրոնի շերտերը տեղադրել էմալապատ կաթսայի մեջ, ծածկել ջրով և թողնել 24 ժամ:

24 ժամ անց եփել կիտրոնը փակ կափարիչի տակ այնքան ժամանակ, մինչև կեղևը մատներով ճզմվի:

Ավելացնել շաքարն ու եռացնել ևս 20 րոպե:

Դրանից հետո լցնել ջեմը չոր մաքուր տարրայի մեջ և տեղադրել տաք ջրի մեջ, մինչև ջուրը լրիվ սառչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել