1in.am-ը գրում է.
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչպես են ինտերնետ-կայքերն ազդում մարդու կյանքի վրա:
Վաշինգտոնի Տեխնոլոգիաների ռազմավարական զարգացման ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր առցանց անցկացրած ժամը խլում է աշխատանքային 16 րոպե: Կայքերն ազդում են նաև քնի վրա. յուրաքանչյուր առցանց անցկացրած ժամը 7 րոպեով կրճատում է քունը, և 17 րոպեով զրկում է իրական կյանքում լինելուց, գրում է Mail Online-ը:
Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, ինտերնետ-ակտիվության աճը կրճատում է այն ժամանակը, որը մարդիկ նախկինում այլ խնդիրներ լուծելու վրա էին ծախսում:
Հաշվարկների համաձայն՝ համացանցի ակտիվ օգտատերերը տարեկան 18 օրով ավելի քիչ են շփվում իրենց ընկերների հետ:
Այս տենդենցը, ուսումնասիրության տվյալներով, վատ է ազդում նաև երիտասարդների կրթվածության մակարդակի վրա: Երիտասարդներն ավելի շատ համացանցում են ժամանակ անցկացնում, քան դասերը պատրաստելու կամ ինքնակրթման վրա: 15-19 տարեկան երիտասարդները սոցիալական ցանցերում օրական միջինը յոթ ժամ են անցկացնում: