Tert.am-ը գրում է.
Այսօր կայացել է ՀՀ և ԼՂՀ ոստիկանությունների միավորված կոլեգիայի նիստը, որը բացել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ ոստիկանական երկու կառույցները, ինչպես և նախանշված էր, համագործակցությունից անցնում են համատեղ աշխատանքի, որի առաջին քայլը կոլեգիայի այս նիստն է:
ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանն իր ելույթում անդրադարձել է օրակարգի առաջին հարցին՝ կադրերի պատրաստման և վերապատրաստման հրատապ խնդրին՝ ակնկալելով Հայաստանի ոստիկանության աջակցությունը:
ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալը ներակայացրել է այդ ուղղությամբ կատարված աշխատանքները՝ նշելով, որ 2010-2013 թթ. ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսանել են ԼՂՀ ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբի 73 ծառայողներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ