Հասկանալի է, շատ-շատ ցավալի դեպք է տեղի ունեցել: Հասկանում եմ, որ երկու ընտանիքներ են կործանվել: Սարսափելի է: Վարդանը հաստատ դա չէր ուզում, անգամ կնախընտրեր ինքը մահանար,քան այդ երեխաներին բան լիներ: Սա նրա խոսքերն են: Ինքը վախկոտ չի, նրա վիճակն էլ նախանձելի չէ: Քանի դեռ վթարի իրական մեղավորները պարզ չեն, մի շտապեք եզրակացություններ անել: Վարդանը այն մարդն է, որ միշտ կանգնել է հասարակ քաղքացու, աղքատի կողքին: Վարդանն այն մարդն է, որ միշտ իր ժողովրդի խոսքն էլ փոխանցել բեմերից: Վարդանն այն մարդն է, որ այժմ նախընտրում է մեռնել, քան մարդասպանի անուն կրել....

Վարդանն այն մարդն է, որ ուզում է մահացած երեխեքի կողքին իրեն էլ թաղեն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել