ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԲրյուսելումAravot.am-ը գրում է.

Ս.թ. հոկտեմբերի 21-23-ը Բրյուսել կատարած այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ: Մասնավորապես` տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ամփոփել են վերջին ժամանակահատվածում կատարված աշխատանքները և նախանշել են հետագա համագործակցության հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը իտալական ստորաբաժանման կազմում հայկական զորախմբի միանալու նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: Կողմերը պայմանավորվել են կարճ ժամանակում ավարտին հասցնել ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում հայ խաղաղապահների ընդգրկման հետ կապված իրավական ընթացակարգերը և սկսել առաքելության իրականացմանն առնչվող գործընթացներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել