1in.am-ը գրում է.
Եգիպտոսում հողային վեճի հետևանքով սպանվել է 6 մարդ, ևս 5-ը ստացել են վնասվածքներ: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել Կահիրեից հարավ՝ Էլ-Մինյա նահանգի գյուղերից մեկում:
Պետական սեփականություն համարվող հողակտորի շուրջ կոնֆլիկտը բաց հակամարտության է հանգեցրել՝ հրազենի կիրառմամբ, հայտնում է ITAR-TASS-ը:
Ողբերգությունից անմիջապես հետո անվտանգության ուժերը փակել են գյուղ տանող ճանապարհը ու որոնում են կատարվածի մեղավորներին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_224562.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել