Pastinfo.am-ը գրում է.

Հոկտեմբերի 22-ի դրությամբ ՀՀ-ում համաներում է կիրառվել 561 դատապարտյալի նկատմամբ: Ընդ որում, առավել մեծ թվով համաներման իրավունք  են  ստացել «Էրեբունի» և «Կոշ» ՔԿՀ-երի դատապարտյալները: Այս երկու հիմնարկներից, հոկտեմբերի 3-ի ԱԺ-ի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման պահից մինչ օրս համաներում են ստացել համապատասխանաբար 170 և 110 դատապարտյալ:

Ամենացածր ցուցանիշն այս տեսակետից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ինն է: Այստեղից մինչ օրս պատժի հետագա կրումից ազատվել է ընդամենը մեկ դատապարտյալ: Երկրորդ տեղում «Գորիս» ՔԿՀ-ն է, որտեղ համաներում է կիրառվել 12 դատապարտյալի նկատմամբ:  «Վանաձոր» ՔԿՀ-ում ներում է ստացել՝ 14, «Աբովյան» ՔԿՀ-ում՝ 17, «Հրազդան» ՔԿՀ-ում՝ 23, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ 33, «Սևան» ՔԿՀ-ում՝  50, «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ 47, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 64 դատապարտյալ: Եվս  20 դատապարտյալ համաներում է ստացել գտնվելով Դատապարտյալների հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ գործընթացն այսքանով չի ավարտվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել