
Footsport.am-ը գրում է.
<<Միկա>>-<<Ալաշկերտ>> գավաթային հանդիպումից հետո հետխաղյա մամուլի ասուլիսին հյուրերի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը ներկայացել էր առանց տեղյակ լինելու իր պաշտոնանկության մասին: Այդ տեղեկատվությունն արդեն մամուլի ասուլիսի ավարտից հետո լրագրողներին փոխանցեց <<Ալաշկերտի>> մամուլի քարտուղարը: Գավաթային այդ մրցավեճն ավարտվեց միկացիների հաղթանակով` 3-0 հաշվով, ինչը զրկեց հյուրերին հետագա պայքարը շարունակելու հնարավորությունից: Խոսելով հանդիպման մասին Արմեն Սանամյանը նշեց, որ շատ բան չունի ասելու.<<Շնորհավորում եմ <<ՄԻկային>>: Մենք չկարողացանք այս խաղում լուծել մեր առջև դրված հաջորդ փուլ անցնելու խնդիրը: Չեմ կարծում, որ գրանցված խոշոր հաշիվն արտացոլում էր ուժերի իրական հարաբերակցությունը: Ինքներս էլ հնարավորություններ ունեինք, սակայն չօգտագործեցինք: Ինչ արած, ֆուտբոլն ունի իր դաժան օրենքներ>>: Իրոք, ֆուտբոլն ունի իր դաժան օրենքները և Արմեն Սանամյանն այս միտքն արտահայտում էր` չիմանալով, որ այլևս թիմի գլխավոր մարզիչը չէ: Ֆուտբոլային այդ չգրված օրենքներից մեկ էլ այն է, որ թիմերի ղեկավարները մարզիչներից մարզական բարձր արդյունքներ են սպասում և դրանք չապահովելու դեպքում` մարզիչները զրկվում են իրենց պարտականություններից: Իսկ բարձր արդյունքներ Սանամյանը չկարողացավ ապահովել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ