Թել Ավիվում երկրպագուները դժգոհ են մնացել Ռիհաննայի ելույթից (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան նախօրեին ժամանել է Իսրայել, որտեղ Թել Ավիվի «Ա-Յարկոն» պարկում տեղի է ունեցել նրա համերգը, որով էլ ավարտվել է երգչուհու մերձավորարևելյան շրջագայության փուլը: 

Թել Ավիվում նրա ելույթին հետևել է մոտ 50 հազար հանդիսական: Չնայած տոմսերի բարձր գնին (100- 400 դոլար), դրանք բոլորը վաճառվել են, սակայն երգչուհին հասցրել է հիասթափեցնել իր երկրպագուներին: Նախ՝ Ռիհաննան ուշացել է համերգից, երկրորդ՝ երգել է «ֆոնոգրամայի տակ» ու երրորդ՝ ոչ մի անգամ չի փոխել զգեստը: Եվ վերջապես՝ համերգը տևել է ընդամենը 1 ժամ 15 րոպե: 

Երգչուհին համերգից ուշացել էր, քանի որ հենց օդանավակայանից մեկնել էր Մեռյալ ծով՝ լողալու, հայտնում է NEWSru Israel-ը:

Ռիհաննան Իսրայելից մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն ու Պուերտո-Ռիկո, ապա մեկնելու է հայրենի Բարբադոս:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել