1. Քնի ժամանակ ուղեղը վերալիցքավորվում է, օրգանիզմի հյուսվածքները վերականգնվում են, մարմինը կարևոր հորմոններ է ստանում:


2. Քնի տևողությունը կախված է տարիքից: Նորածինները քնում են 16 ժամ,   3-12 տարեկանները 10 ժամ, 13-18` 10 ժամ,19-55` 8 ժամ, իսկ 55-ից ավելին`  6 ժամ:


3. Տղամարդկանց երազները 70%-ով կազմված են ուրիշ տղամարդկանցից: Կանայք երազում հավասար անգամ են տեսնում թե տղամարդկանց, թե կանանց:


4. Երազում մենք տեսնում ենք այն դեմքերը, որոնք նախկինում հանդիպել ենք: Դա կապ չունի թե մենք հիշում ենք նրանց, թե ոչ:


5. Պարասոմնիան դա քնի խանգարումն է, որի ժամանակ մարդիկ անբացատրելի շարժումներ են անում և այն կարողէ նաև լուսնոտության պատճառ դառնալ:


6. Մարդկանց 12%-ը տեսնում են միայն սև ու սպիտակ երազներ: Նախկինում այդպիսի մարդկանց թիվն ավելի շատ էր, բայց գունավոր հեռուստացույցների հայտնագործումից հետո նրանց թիվը կրճատվեց:


7. Քունը դա բնական երևույթ է:Այն մարդիկ, ովքեր քնի խանգարում ունեն, ծանր հոգեկան հիվանդություների հակում ունեն:


8. Այն դիրքը, որով քնում է մարդը, կարող է շատ տեղեկություններ տալ նրա մասին:

Նորածնի դիրք- արտաքուստ շատ կոպիտ մարդիկ են, սակայն շատ բարի հոգի ունեն:

Փայտի դիրք- թեթևամիտ մարդիկ են:

Մելանխոլիկ- կաշկանդված և չար մարդիկ են:

Զինվոր- ինքնամփոփ են:

Ազատ անկում- ուրախ և արկածախնդիր մարդիկ են:

Աստղ- հրաշալի զրուցակիցներ են:


9. Յուրաքանչյուր չորրորդ ամուսնական զույգն առանձին է քնում:


10. Բրիտանացի զինվորներն առաջին էին, ովքեր մշակել էին 36 ժամ չքնելու մեթոդը:  Նրանք հատուկ ակնոցներ էին կրում, որոնք կարգավորում էին ընկալվող լույսի պայծառությունը:


11. Ամենաքնկոտ կենդանիներն են կոալան`օրեկան 22 ժամ, չղջիկը` 19 ժամ, մողեսը` 18 ժամ, իսկ ամենաքիչն են քնում ընձուղտը` օրեկան 1.9 ժամ, ասիական փիղը` 3.1 ժամ, վայրի այծը` 3 ժամ:  


12. Երբ դելֆինը քնած է նրա ուղեղի միայն մի կեսն է անջատվում: Մյուսն այդ ժամանակ պատասխանատու է շնչառության համար:


13. Առանց սննդի մարդ կարող է ապրել երկու շաբաթ, իսկ առանց քնի մարդը կմահանա մոտ 10 օրից:


14.Կույր մարդիկ նույնպես կարող են գունավոր երազներ տեսնել: Նրանք, ովքեր կույր են ծնվել, նրանց մոտ պատկերներն առաջանում մյուս զգայարանների շնորհիվ:


15.Արթնանալուց 5 րոպե անց մարդը մոռանում է իր երազի 50%-ը:


16.Յուրաքանչյուր 50-րդ դեռահասը միզում է քնած ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել