1in.am-ը գրում է.
Ամերիկյան Տեխաս նահանգում 5-ամյա տղան դայակի ատրճանակով պատահաբար կրակել է իր վրա՝ փոխանցում է NBC News-ը: 19-ամյա դայակ Մելիսա Էն Ռիգարդտը ձերբակալվել է:
Դեպքը տեղի է ունեցել, երբ աղջիկը ննջել է և կիսաավտոմատ զենքը դրել սուրճի սեղանին:
«Մարդն ունի զենք կրելու իրավունք, սակայն այն իր հետ պատասխանատվություն է բերում: Եթե դուք թողել եք ատրճանակը երեխայի մոտ, դա հանցագործություն է»,- հայտարարել է շրջանի շերիֆը:
ԱՄՆ-ում զենքի կրման օրինականացման խնդիրը վերջին շրջանում գնալով սրվում է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_224538.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել