Esem.am-ը գրում է.

“Empyray” խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի` ԱՄՆ մեկնելու մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Թեև խմբի անդամներից Գիսանե Պալյանը, ով շատ մտերիմ է Սարգսի հետ, զգուշանում էր նշել` երգիչն ընդմի՞շտ է մեկնել, թե` ժամանակավոր,  խումբն իր համար նոր մենակատար է ընտրել: “Empyray”-ի նոր անդամը Գոռ Սուջյանի քույրն է` Եվա Սուջյանը:

 «Ամիսներ առաջ Սարգիսն անձնական հարցերով մեկնեց ԱՄՆ, սակայն խումբը չէր կարող դադարեցնել գործունեությունը: Նոր մեներգչի համար փոքրիկ մրցույթ անցկացրեցինք, սակայն հասկացանք, որ դա ապարդյուն էր: Որոշեցինք Եվային առաջարկել աշխատել մեզ հետ: Նա էլ սիրով համաձայնեց»,- ESem.am-ին ասաց խմբի երաժիշտ Գիսանե Պալյանը: “X factor” նախագծի շրջանակներում Եվան եղել է Գիսանեի խմբում, սակայն նրանք մինչ այդ են ծանոթ եղել. «Հայաստանում ռոք երաժիշտները քիչ են, և բոլորն իրար ճանաչում են ռոք փառատոններց, միջոցառումներից: Եվան շատ լավ է ընկալում և վերարտդրում ռոք մշակույթը, ինչը շատ կարևոր է: Կարծում եմ` շատ հեշտ կներգրավվի մեր աշխատանքներում»: Նշենք, որ մինչ այս խումբը Եվայի հետ համագործակցելու առիթ ունեցել է. նրանք զուգերգ ունեն:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել