Tert.am-ը գրում է.

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Շուշի քաղաք և մասնակցել Արցախի փրկարար ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ավարտական փուլին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ միջոցառումները ցույց են տվել հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների ստորաբաժանումների բարձր պատրաստվածությունը, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև այդ կառույցների միջև սերտ փոխգործակցության առկայությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել