Yerevannews.am-ը գրում է.

Այսօր ԱԺ հարց ու պատասխանների ժամին Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց կառավարությանը` անդրադառնալով երեկ Տավուշի մազրում տեղի ունեցած դեպքին, հարցնելով կառավարության գնահատականը տվյալ դեպքի հետ կապված: Նրա հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով. «Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որին պատասխանել ենք: Կարծում եմ, որ նպատակն է հետընտրական փուլում շեղել ադրբեջանցիների ուշադրությունը բուռն քննարկումներից: Այդ գործողություններն անպատասխան չեն մնացել և չեն էլ մնալու», - նշեց նա: Հիշեցնենք, որ երեկ Տավուշում հակառակորդը կրակ էր բացել զինվորական մեքենայի վրա: Պատահարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել