Մարզենա Սկուատզին լավագույն կին լուսանկարիչներից է, ով հիմնականում իր լուսանկարները անում է Գերմանիայում և Իսլանդիայում: Նրա աշխատանքները հիասքանչ են, բնական, զգացմունքային, արևով լի և այնպիսի տպավորություն է առաջանում որ չես հագենում լուսանկարները նայելիս: Ավելի հաճելի են նրա վառ լանդշաֆտային լուսանկարները և զգայուն դիմանկարները: Լուսանկարչության դասերը ստանալուց հետո Մարզենան սկսեց մագլցել Իսլանդիայի սարերն ու լեռները և սիրահարվեց այդ երկրին և բնակիչներին: Նա տարբեր նախագծեր ունի, ինչպիսին է նաև «Ծովն իմ մեջ»-ը որտեղ պարզ երևում է, որ Մարզենայի հիմնական ոգեշնչման աղբյուրը ջուրն է, և նրա շարժումները: Մարզենան իր կյանքի մեկ օրը նվիրել է ձեզ, որպեսզի հետևեք իրեն Իսլանդիայի գեղատեսիլ բարձրավանդակներում և նաև տեսնեք տաղանդավոր լուսանկարչին՝ Մարզենա Սկուատզին:
[8: 00 ] Բարի լույս: Երբ ես աշխատում եմ Իսլանդիայում ես իմ ժամանակի մի մասը անցկացնում եմ ֆերմայում: Ես այս վայրը Տուն եմ անվանում և ձգտում եմ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել այստեղ: Ես սովորաբար ժամը 8-ին եմ արթնանում: Այս առավոտ մենք հիանալի արևածագ ունեցանք և ես որոշեցի դուրս գալ և մի քանի լուսանկարներ անել:
[8:15 ] Լաուրան արդեն պատրաստ է:
[9:05] Մենք գնում ենք անասանագոմ, որպեսզի հոգ տանենք կենդանիների մասին:
[10:30] Ջուրը շատ խաղաղ էր և մենք որոշեցինք ճանապարհ ընկնել նավով
[10:35] …աշխարհիս վրա իմ ամենահարազատ մարդկանցից մեկը՝ Բիլան:
[11:00] Մենք կերակրեցինք ձկներին
[11:20] …բարևեք մեր նավի նոր ուղևորին
[12:00] Ես դեռ պետք է մի քանի նյութ պատրաստեմ իմ նոր նախագծի համար, այդ պատճառով նորից միացրեցի նավը և ուղևորվում ենք դեպի մյուս բարձրավանդակ
[13: 00] Ջոնաթանը և մյուսները ստացան նամակս և գնացին սնունդ և պաշարներ գնելու, մինչ ես պատրաստում էի իմ ռեպորտաժը:
[13:45 ] Տուն վերադառնալու ճանապարհին մի քանի լուսանկարներ արեցի «Ծովն իմ մեջ» նախագծի համար:
[13:50] Չնայած ես մի քիչ ծովային հիվանդություն ունեմ, բայց սիրում եմ նավով գնալ և տեսնել ծովը…
[13:50] … և երկինքը
[01:55 pm] …ջուրը շատ կարևոր մասնիկն է իմ լուսանկարչության…
[14:00] Անհնար է ձմռանը գյուղ գնալ մեքենայուվ, այդ պատճառով ամբողջ առևտուրը արվում է նավով
[14:15] Ես որոշեցի ճաշի փոխարեն թակել դռները և մի քանի դիմանկարներ անել գյուղի և նրա բնակիչների մասին պատմող իմ նախագծի համար: Ջոնաթանը ցույց է տալիս իր ճարպկությունները, և ես նրան փոքրիկ կապիկ եմ անվանում:
[17:30] Կեսօրից հետո ես և Բիլան որոշեցինք գնալ նրա ֆերմա, որը 20 կմ հեռավորության վրա է:
[18:15] Ետ դարձի ճանապարհին հանդիպեցինք արկտիկական աղվեսի: Նա շատ փոքր է և ամաչկոտ
[18:30] Մայրամուտը ավելի գեղեցիկ է քան արևածագն էր
[19:05] Երկինքը այրվում էր և ես մի քանի լուսանկար արեցի ձեր համար
[19:30] Ոչխարները անասնագոմ տանելուց առաջ
[19:45] Եվ այցելեցինք մյուս կենդանիներին
[20:55] Աշխատանքները արված են, և մենք գնում ենք տուն
[21:00] Ես մի քանի նամակների պատասխանեցի, որոնք բերել էր փոստատարը մինչ Բիլան թխում էր աշխարհի ամենահամեղ տորթը:
[23:45] Ես սովորաբար գնում եմ քնելու կեսգիշերին: Դա նաև հիանալի ժամանակ է հյուսիսափայլը տեսնելու համար, որը բավական հաճախ է հանդիպում ձմռանը: Հույսով եմ դուք վայելեցիք իմ հետ 24 ժամը, այնպես ինչպես ես վայելեցի: Ամենայն բարիք եմ ցանկանում ձեզ: