Tert.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույց անցկացրեցին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի գործողությունները սեպտեմբերի 22-ին Բերդ-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի առթիվ: 

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանն ընթերցեց ուսանողների անունից գրված նամակը, որը հետո հանձնեց ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցչին: Նամակում մասնավորապես գրված էր. «Միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի ագրեսիայի արդյունքը ևս մեկ հայ զինվորի մահվան առիթ դարձավ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների հերթական սադրանքը և ԵԱՀԿ-ի անհասկանալի լռությունը: Մենք՝ ուսանողներս, շարունակելու ենք պահանջել, որպեսզի դատապարտվի Ադրբեջանի գործողությունները: ԵՊՀ ուսանողը պատրաստ է վայր դնել գրիչը և մեկնել հայրենիքը պաշտպանելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել