1. Ֆեյսբուքում յուրաքանչյուր 20 րոպեում տեղադրվում է 1 մլն հղում:
2. Ֆեյսբուքում յուրաքանչյուր ժամ 4.5 մլն մարդ որևէ իրադարձության (event) մասնակցելու հրավեր է ստանում:
3. Ամեն 1 րոպեում 1.00.000 մարդիկ իրար ընկեր են դառնում Ֆեյսբուքում:
4. Ֆեյսբուքի օգտատերերի կեսը օրեկան 1-5 ժամ չաթում խոսելու վրա է անցկացնում:
5. Ամեն վայրկյան երկրի վրա 8 մարդ գրանցվում է որևէ սոցիալական ցանցում:
6. Google-ում յուրաքանչյուր օր 1 մլդ որոնում է կատարվում
7. Ֆեյսբուքը ըստ «բնակչության թվի» աշխարհում 3-րդ երկիրն է Չինստանից ու Հնդկաստանից հետո:
8. Հավանականությունը, որ 30 տարեկանից ցածր մարդը որևէ սոցիալական ցանցում գրանցված է 50 % է:
9. Միջինում մարդը օրը 2 անգամ մտնում է սոցիալական ցանցի իր հաշիվը:
10. Սոցիալական ցանցերում յուրաքանչյուր մարդ միջինը 195 ընկեր ունի:
11. Սոցիալական ցանցերի ամենաարագ աճող սեգմենտը 55-65 տարեկան կանայք են:
12. Էշտոն Քաթչերի և Բրիթնի Սփիրսի հետևողների թիվը համեմատվում է Իռլանդիայի, Նորվեգիայի բնակչության թվերի հետ:
13. Աշխարհում հաշվվում է շուրջ 200 մլդ բլոգ:
14. Մարդկանց 80 %-ը ավելի շատ վստահում է իր վիրտուալ ընկերների կարծիքին, քան իրական ընկերներին:
15. 21-րդ դարում ծնված մարդկանց 90 %-ը որևէ սոցիալական ցանցում հաշիվ ունի:
16. Ահա ինչպիսի նախընտրություններ ունեն սոցիալական ցանցերի վերաբերյալ տարբեր երկրներում`
Ռուսաստան- Вконтакте, Одноклассники, Facebook
Գերմանիա- Facebook, Twitter, Xing
Մեծ Բրիտանիա- Facebook, Twitter, Linkedin
17. Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերի պատճառով 26 անգամ աճել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը:
18. Ամեն տարի շուրջ 100 մարդ կյանքով է պատասխան տալիս սոցիալական ցանցու արված հայտարարության կամ գրած նամակի պատճառով:
19. 2011 թվականին Մեծ Բրիտանիայում հանցագործներից 5-ից 4-ը հանցագործությանը նախապատրաստվում էին սոցիալական ցանցերում:
20. Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերով տարվելը իջեցնում է մարդկանց իմունիտետը:
21. Սոցիալական ցանցերը արդեն անցել են պոռնոգրաֆիական նյութեր նայելուն` մարդկանցից իրենց խլած ժամանակով:
22. Աշխարհում ամեն 3-րդ ամուսնալուծության պատճառը սոցիալական ցանցերն են:
23. Սոցիալական ցանցերի օգտատերերի 15%-ը այն օգտագործում է լրտեսության համար: Հատկապես մեծ թիվ են կազմում հատուկ ծառայությունների աշխատակիցները:
24. Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում գրանցված լինելը մարդու մետ մեծացնում է ինքնասպանություն գործելու հավանականությունը:
25. ԱՄՆ-ում տարեկան ամուսնությունների 10%-ի դեպքում ծանոթությունները տեղի են ունեցել սոցիալական ցանցերում:
26. Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ զույգ ծանոթանում է սոցիալական ցանցերի իջոցով:
27. Ծնողների մոտ 69%-ը սոցիալական ցանցերում ընկեր է իր երեխայի հետ:
28. Երեխաների 80%-ը սոցիալական ցանցերում էջեր ունեն:
29. Ծնողների 80%-ը վստահ է, որ գիտի, թե ինչով է զբաղված իր երեխան համացանցում, սակայն երեխաների 31%-ը մտածում է, որ իր ծնողները երբեք չեն իմանա, թե ինչով է ինքը զբաղված ու ինչ կայքեր է այցելում:
30. 10 տարեկանը միջին տարիքն է, երբ երեխաները սկսում են ինքնուրույն օգտվել սոցիալական ցանցերից:
31. Երեխաների միայն 32%-ն է իր կամքով ընկերանում ծնողների հետ:
32. Աշխարհում կազմակերպությունների 80%-ը իր աշխատակիցներին սոցիալական ցանցերի միջոցով է փնտրում: