1in.am-ը գրում է.

Ֆենիքսում (ԱՄՆ, Արիզոնա նահանգ) ձերբակալել են մի տղամարդու, որը տեղի բարում այրել է ազդագիր, որն իրեն դուր չի եկել: Այս մասին հայտնում է CBS 5 հեռուստաալիքը: 

19-ամյա Ջեյմս Ալֆրեդո Վալենսուելան երեկ ձերբակալվել է: Նա ոստիկանությանը հայտնել է, որ այրել է պատից կախված ազդագիրը, որովհետև դրանում պատկերված էին մինչև գոտկատեղը մերկ տղամարդիկ:

Տղային դուր չի եկել նման տեսարանը, ու նա որոշել է լուծել հարցերը սեփական մեթոդով: 

Տղայի արարքը նկարահանել է տեսախցիկը, ինչից երևում է, որ Ջեյմսը չի փորձել հանգցնել կրակը կամ օգնության կանչել հրշեջներին: Դրա փոխարեն նա թույլ է տվել, որ կրակը տարածվի, ապա հեռացել է: Տեղեկություններ այն մասին, թե ով է այդ պահին բարում եղել, չկան: 

Բարին հասցրած վնասը գնահատվել է 2 հազար դոլար: Տղամարդուն սպառնում է կանխամտածված հրդեհելու մեղադրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել