1in.am-ը գրում է.
Ուկրաինացի հայտնի բռնցքամարտիկը հերքել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերիի հետ մոտակա ամուսնության լուրերը՝ հիասթափեցնելով իր երկրպագուներին, գրում է viva.ua-ն:
Կլիչկոն հայտարարել է, որ մտադիր չէ ամուսնանալ Հայդենի հետ:
«Ի՞նչ, հարսանի՞ք: Մենք դեռ նման բան չենք նախատեսել: Կարող ես հավատալ, որ երբ մենք որոշենք իրականում հարսանիք պլանավորել, միանգամից այդ մասին կհայտարարեմ: Իսկ ընդհանրապես, իմ ամուսնացած ընկերներն այնքան հաճախ են ինձ հարցնում, թե երբ եմ ես ամուսնանալու, որ ես արդեն վաղուց ունեմ այդ հարցիպատասխանը. «Դուք, ի՞նչ է, նախանձո՞ւմ եք: Ես, իհարկե, չեմ ասում, թե երբեք չեմ ամուսնանալու, սական ամեն ինչ՝ իր ժամանակին: Այստեղ պետք չէ շտապել, ճի՞շտ է»,- ասել է՝ Կլիչկոն:
Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ Վլադիմիրի 24-ամյա սիրեցյալը հաստատել էր իրենց նշանադրության մասին լուրերը և ցուցադրել իր շքեղ մատանին: