Lurer.com-ը գրում է.

Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը այցելեց Ծիծեռնակաբերդ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ծաղկեպսակ դրեց 1915-23թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Յուրի Ֆեդոտովը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացավ ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին:

Հյուրը նաև գրառում կատարեց պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել