Բրազիլիայում տրանսգենդերների գեղեցկության մրցույթ է անցկացվել (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Ռիո դե Ժանեյրոյում տրանսգենդերների գեղեցկության մրցույթ է անցկացվել: Մրցույթի արդյունքներով հաղթել է 21-ամյա Ռաիկա Ֆերազը: Հաղթողը կստանա մոտ 14 հազար դոլար, անվճար կուսումնասիրի դերասանական վարպետություն, հռետորաբանության արվեստ, կկարողանա անցնել մի շարք կոսմետիկական և ատամնաբուժական կուրսեր: Այս մասին հայտնում է G1 պարբերականը:

Հաղթողն առաջին անգամ է մասնակցում մրցույթին: Այժմ նա կուղևորվի Թաիլանդ, որտեղ կենթարկվի սեռափոխության վիրահատության. դա մրցույթի գլխավոր մրցանակն է: Այնուհետև նա երկիրը կներկայացնի տրանսգենդերների միջազգային մրցույթում, որը կանցկացվի Թաիլանդում:

Մրցույթը Բրազիլիայում անցկացվում է երկրորդ անգամ: Միջոցառմանը մասնակցել է մինչև 35 տարեկան 31 մարդ: Այն գրեթե ոչինչով չի տարբերվում գեղեցկության ավանդական մրցույթներից:

Մրցույթը կազմակերպել էին տրանսվեստիտների ու տրանսսեքսուալների տեղի միության ներկայացուցիչները: Միջոցառման միջոցով նրանք որոշել են ուշադրություն հրավիրել ԼԳԲՏ հասարակության ներկայացուցիչների խտրականության հարցերին, նրանց հնարավորություն տալ հայտարարել իրենց մասին, բարձրաձայնել իրենց խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել