Տորթեր, կեքսեր, պուդինգներ, պաղպաղակ- թվում է, թե մարդիկ չեն կարող իրենց զրկել քաղցր և համեղ աղանդերներից ախորժալի ընթրիքից հետո: Այս հոդվածում մենք կներկայացնենք Ձեզ աշխարհի ամենահամեղ աղանդերների տասնյակը:
Սոպապիյաս (ԱՄՆ)

Այս աղանդերի անվանումը գալիս է իսպանական «sopaipa» բառից, որը կարելի է թարգմանել որպես «տապակած քաղցր խմոր»: Առաջին անգամ սոպապիյասը հայտնվել է Նյու Մեխիկոյում 200 տարի առաջ: Այն կարելի է ուտել առանձին (առանց որևէ հավելումների) կամ մեղրով, ինչը նրան լիովին այլ համ է տալիս: Բացի այդ, հատուկ բուրմունք տալու համար, աղանդերի վրա կարելի է դարչին ավելացնել:
Չուրրոս (Իսպանիա)


Մեր օրերում այն կարելի է գտնել աշխարհի բոլոր ծայրերում: Չուրրոսն իրենց ներկայացնում է փափուկ խմորից պատրաստված ձողիկներ, որոնք իրենց ձևով աստղ են հիշեցնում: Չուրրոսը դարչնի համ ունի և այն կարելի է համադրել տաք թեյի կամ սուրճի հետ:
Տիրամիսու (Իտալիա)

Տիրամիսուի հայրենիքը համարվում է իտալական Սիենա (Տոսկանա) քաղաքը: Այն պատրաստում են ձվերից, մասկարպոնե պանրից, սավոյարդի թխվածքաբլիթներից, սերուցքից, բրենդիից, շաքարավազից, ռոմից և տաք շոկոլադից կամ կակոյից: Տիրամիսուն աշխարհի ամենահայտնի աղանդերներից մեկն է:
Նուշով թխվածքաբլիթ (Չինաստան)

Այս թխվածքաբլիթն ի սկզբանե եկել է Չինաստանից, սակայն այն ներկայումս կարելի է գտնել ամենուրեք: Այս թխվածքաբլիթները հաճախակի մատուցվում են ընթրիքից հետո: Թխվածքաբլիթը շատ համեղ է և մեծ հեղինակություն է վայելում ամերիկացիների մոտ:
Մրգային աղցան (Կենտրոնական Աֆրիկա)


Այս աղանդերը բազմաթիվ առավելություններ ունի: Առաջինը, այն շատ օգտակար է և հարուստ է վիտամիններով: Երկրորդ, այն անհավանական համեղ է և գեղեցիկ: Աֆրիկայում չկա որևէ հստակ բաղադրություն այս աղցանի համար, սակայն հիմնական նրա մեջ ձմերուկ է մտնում և առանց այս մրգի ոչ մի աղցան պատրաստ չի համարվում:
Պուդինգ «Ամրոց» (Անգլիա)

Անգիան շատ հազվադեպ է կարող պարծենալ շատ համեղ կամ յուրահատուկ ուտեստներով: Սակայն, դա անշուշտ չի վերաբերվում այն աղանդերին: Անգլիացիները կարող են անգամ հրաժարվել գլխավոր ճաշատեսակից, միայն թե ավելի արագ համտեսեն այս պուդինգը: Ինչն է առանձնացնում այն մյուս պուդինգներից, դա տոպպինգն է` ելակի ջեմը: Ակնհայտ է, որ նրանք ստեղծված են իրար համար:
Պավլովի տորթը (Ավստրալիա և Նոր Զելանդիա)

Այս աղանդերը շատ են են սիրում Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Անգլիայում: Այս տորթը հնարավոր չէ գտնել մոտական խանութներում, այն միայն մատուցում են շքեղ ռեստորաններում և շատ հայտնի խանութներում: Բացի այդ, այս աղանդերը կալորիական չէ: Տորթը պատրաստում են ձվի սպիտակուցից և շաքարավազից և բեզեն պետք է պարտադիր խրթխրթան լինի: Նրա վրա ամպայման դնում են մրգեր` ելակ, կիվի, մորի կամ դեղձ:
Փախլավա (Թուրքիա)

Այս հայտնի աղանդերը ներկայումս ավելի հաճախ կապում են Հունաստանի հետ, սակայն այն առաջին անգամ հայտնվել է Օսմանյան կայսրությունում Թուրքիայի տարածքում: Նրա պատրաստման համար հարկավոր է ֆիլո խմորը, որը շատ շուտ է չորանում: Խմորի բազմաթիվ շերտերի վրա լցնում են հալեցված կարագ և մեղրաջուր, կիտրոնի հյութ և նարինջի ջուր: Այնուհետև վրան դնում են ընկույզ կամ պիստակ:
Շագանակի կինտոներ (Ճապոնիա)

Սրանք կոնֆետներ են, որոնք այդքան էլ ճիշտ չէ աղանդեր համարել, սակայն ճապոնացիները շատ են սիրում կինտոները: Նրանց հիմքը շագանակն է, որին ավելացնում են քաղցր կարտոֆիլ, շաքարավազ, քաղցր սոուս և քացախ: Կինտոների պատրաստման համար օգտագործում են միայն Ճապոնիայի և Հարավային Կորեայում աճող շագանակի տեսակը:
Գուլաբ Ջամուն (Հնդկաստան)

Այս անհավանական համեղ աղանդերի պատրաստման համար ավելի լավ է օգտագործել եգիպտացորենի յուղը: Հիմնական բաղադրիչներն են ալյուրը, կաթը, չամիչը և պիստակը: Խմորը բաժանում են փոքր գունդերի, հետո երբ խմորն ուռչում է այն թաթախում են շաքարաջրի մեջ: Շաքարաջրի համը կարող է տարբերվել կախված նրանից, թե Հնդկաստանի որ շրջանում է այն պատրաստված: Հետո աղանդերը թողնում են մեկ գիշեր, որպեսզի այն ներծծի շաքարաջուրը: Գուլաբ ջամունը կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը:



