Tert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում` արտագնա հաղթանակ տոնեց Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ` 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ նրա թիմակից Լևանդովսկին խաղի 82-րդ րոպեին խփած գոլով ձևակերպեց դորտմունդցիների վերջնական հաղթանակը:
Bundesliga.de-ի հետո հարցազրույցում Մխիթարյանը պատմել է խաղից ստացած իր տպավորությունների մասին:
-Մխիթարյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի գրանցած հաջողությունը Լոնդոնում:
-Շատ դժվար և շատ կարևոր խաղ էր մեզ համար: Այդպիսի ուժեղ մրցակցի դեմ հյուրընկալվելիս խաղալը՝ շատ բարդ է: Սակայն, մենք՝ որպես թիմ՝ պատրաստ էինք այդ հանդիպմանը և խաղում էինք մեծ նվիրվածությամբ: Արդյունքը, իհարկե, լավն է մեզ համար:
-Կարճ նկարագրեք, խնդրեմ, Ձեր գոլը:
- Ես փոխանցում ստացա Լևանդովսկուց, հասկացա, որ մեծ տարածություն ունեմ տուգանային հրապարակում, տիրեցի գնդակին և հարվածեցի դարպասին:
-Սա Ձեր առաջին գոլն էր Չեմպիոնների լիգայում` Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Այդ հանգամանքը կրկնապատկում է ուրախությունը, այդպես չէ՞:
-Ինձ համար այդքան կարևոր չէ, որ կարող եմ ուրախանալ խփածս գնդակներով: Կարևորն այն է, որ ես ջանքեր գործադրեցի թիմի ընդհանուր հաղթանակի համար: Իմ նպատակը խաղից խաղ զարգանալն է, քանի որ ես դեռ չեմ հասել իմ լավագույն խաղամակարդակին:
-Երբ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գտնվում է տրիբունայում, իսկ նրա փոխարեն պահեստայինների նստարանին նրա օգնական Ժելկո Բուվացն է, թիմը որևէ տարբերությու՞ն զգում է:
- Դա խնդիր չէ մեզ համար: Նրանք՝ երկուսն էլ նույն լեզվով են խոսում: Մի փոքր անսովոր է, երբ գլխավոր մարզիչը պահեստայինների նստարանի մոտ չէ, սակայն, մենք զգում ենք նրա ներկայությունը մարզադաշտում: Մենք մի մեծ ընտանիք ենք, և յուրաքանչյուրը գիտե, թե ինչ պետք է անի:
-«Բորուսիան» շատ տարածություն չէր ստանում առջևի գծում: Երկրորդ խաղակեսում, թիմն ընդամենը մեկ հարված կատարեց դարպասին, որը գոլով ավարտեց:
-Նման խաղերում ամեն ինչ որոշում են պահերը: Լինում են խաղեր, որոնցում ընդամենը մեկ-երկու հնարավորություն ես ստանում և այդ պահին պետք է օգտագործել մրցակցի սխալը: Այնպես որ, սա ֆուտբոլ է:
-Բացի այդ, «Բորուսիայում» այնպիսի ֆուտբոլիստ է խաղում, ինչպիսին Ռոբերտ Լևանդովսկին է:
-Նա ուղղակի հիանալի ֆուտբոլիստ է: «Արսենալի» դեմ խաղում նա լավագույնն էր: Նա իր հետևից էր տանում թիմին և սառնասրտորեն խփեց երկրորդ գնդակը: Ինձ համար, Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է:
-«Նապոլին», «Արսենալը» և «Բորսուսիան» վեցական միավոր են վաստակել: Ո՞ր թիմն ավելի մեծ շանս ունի՝ հաջորդ փուլ դուրս գալու համար:
-Կարծում եմ, որ այս խմբում ամեն ինչ կվճռվի եզրափակիչ տուրից հետո: Մենք կարող ենք բերալավել մեր խաղը և ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել հաջորդ երեք խաղերում: Հուսով եմ` կշարունակենք միավորներ վաստակել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ