1in.am-ը գրում է.

Չիլիում գաղտնի ոստիկանության նախկին 79 աշխատակիցների դեմ ներկայացվել է բռնապետության տարիներին մարդկանց իրավունքների ոտնահարման մեղադրանք: Նրանց թվում են նաև Պինոչետի թիկնազորի պետ Մանուել Կոնտրերասը և նրա մոտ օգնական Պեսրո Էսպինոսը, հաղորդում է ITAR-TASS-ը:

Նրանք մեղադրվում են 1976-1977 թթ. Չիլիի կոմունիստական կուսակցության անդամների անհետացման, սպանության համար: Մեղադրյալներն արդեն ճաղերի հետևում են զինվորական ռեժիմի մյուս հանցագործությունների համար:

Այս գործի հետաքննությունը սկսվել է դեռևս 1998թ., երբ նախկին բռնապետ Պինոչետի դեմ առաջին քրեական հայցն է ներկայացրել Չիլիի կոմունիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղարը:

Պաշտոնական տվյալներով՝ Չիլիում 1973-1990 թթ. քաղաքական դրդապատճառներով սպանվել կամ անհետ կորել է 3225 մարդ, ավելի քան 37 հազարը ենթարկվել են խոշտանգումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել