Մի բան ասեմ, որի համար երևի ոմանք ինձ հոշոտեն, բայց ինձ համար խորապես անհասկանալի է ինչպես էն ֆրանսիայից արտաքսված ուսանողի շուրջ բարձրացված աղմուկը, այնպես էլ այդ ուսանողի՝ 19-ամյա Խաչիկ Խաչատրյանի հայտարարությունները, թե բա.
«Այդքան ապրումներից հետո բանակում ինչպե՞ս պիտի ծառայեմ, անչափահաս գնացել եմ էնտեղ, հիմա էդքան ներվայնացած, չգիտեմ բանակ ի՞նչ ձեւի կարամ ես ծառայեմ»:
Ցավում եմ, որ իրա ուզածով ամեն ինչ չի ստացվել, բայց այ քեզ բան, թող ծառայի, էլի գնա ուսումը շարունակի: Ի՞նչ է նշանակում «Դեռահաս ժամանակ մեկնել եմ Ֆրանսիա, բայց բանակից խուսափելու միտք չեմ ունեցել»:
Ու խոխմն էն ա, որ մի ահագին մարդ հիմա նենց ա խղճում էս տղուն, որ պետք ա գնա բանակ ծառայի:
Չհասկացա, մեր ջանը քարի՞ց էր, որ երկու տարի ծառայեցինք, կարո՞ղ ա մենք ենք երկրորդ սորտի մարդ ու առհասարակ՝ բանակում ծառայելը երկրորդ սորտի բան ա, որից ամեն գնով պետք է խուսափել: Ամեն տարի մոտ 40000 ջահել տղերք գնում ծառայում են ու դրա մեջ տրագեդիա չեն տեսնում էդ տղերքի 99 տոկոսը...
Չէ, ասենք բան չունեմ ասելու կոնկրետ Խաչիկի մասով, հիմա կարող ա իրոք պլանավորել էր հենց քոլեջը պրծներ, գար բանակ էլ ծառայեր ու նորից գնար, կամ մնար: Ինձ ամենաշատը զարմացնում ա լրատվական ռեսուրսների լուսաբանման շեշտադրությունը, որը եթե պարզեցնենք ապա էս տեսքն ունի. «Վայ ի՜նչ մեղք էր էդ տղեն, հազիվ գլուխը պրծցրել էր էս երկրից, հիմա էլ հերիք չի հետ են ուղղարկել, մի հատ էլ պետք ա բանակ ծառայի...»
Լավ չե՞ք, հարգելի պարոնայք, այս ի՞նչ մեսսիջներ եք դնում շրջանառության մեջ:



