Բերդ-Իջևան ավտոճանապարհ, հայկական ու ադրբեջանական դիրքեր, աղբյուր՝ Google Maps, մշակումը՝ Razm.info-իRazm.info.am-ը գրում է.

Երեկ ադրբեջանական կողմը կրակ էր բացել Տավուշի մարզում Բերդ-Իջևան ավտոճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ 1 զինծառայող զոհվել էր։ Լուրեր են շրջանառվում, որ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար ու Պառավաքար-Բերդ հատվածները փակ են լինելու շուրջ մեկ շաբաթ։

Բերդ-Իջևան ավտոճանապարհ, հայկական ու ադրբեջանական դիրքեր, աղբյուր՝ Google Maps, մշակումը՝ Razm.info-ի

Լուրերի իսկությունը ճշտելու նպատակով Ռազմինֆոն կապ հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ «Շատ հնարավոր է, որ ավտոճանապարհի նշված հատվածները որոշ ժամանակով փակվեն՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,-հաստատեց խոսնակը։

Մեր այն հարցին, թե ինչ նորություններ կան հակառակորդի կրակից վիրավոր զինծառայողների վիճակի վերաբերյալ, պարոն Հովհաննիսյանը հայտնեց՝ նրանցից մեկը դուրս է գրվել, մյուս երկուսին տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ «Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Երևան տեղափոխել են զուտ մեր վերահսկողության ներքո պահելու համար»,-հավաստիացրել է ՊՆ խոսնակը։

Ռազմինֆոյի այն հարցին՝ արդյոք ադրբեջանցիների ակտիվությունը պայմանավորված էր պաշտպանության նոր նախարարի՝ Զաքիր Հասանովի նշանակմամբ, պարոն Հովհաննիսյանը նկատեց, որ նման հարցադրմանն արձագանքելը կնշանակի տալ քաղաքական գնահատական։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել