Footsport.am-ը գրում է.
Այսօր կկայանան Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկուպատասխան հանդիպումներ, և հայտնի կդառնան կիսաեզրափակչի երկու մասնակիցները: <<Միկան > սեփական հարկի տակ կհյուրընկալի <<Ալաշկերտին>>: Այս թիմերի առաջին խաղում Դիեգոյի խփած միակ գոլի շնորհիվ <<Ալաշկերտը>> հաղթանակ տոնեց: Ընդ որում, այդ հանդիպումից առաջ առաջնության հերթական խաղում Արմեն Սանամյանի թիմը ոչ ֆուտբոլային` 2-9, հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել <<Գանձասարից>>: Արդեն այդ խաղից հետո խոսվում էր գլխավոր մարզչի հնարավոր պաշտոնանկության մասին: Սակայն թիմի ղեկավարությունը հնարավորություն տվեց երիտասարդ մարզչին, և <<Ալաշկերտը>> այդ ծանր պարտությունից հետո կարողացավ պատվով դուրս գալ ու անսպասելի հաղթանակ տոնել գավաթային թիմի համբավ ունեցող միկացիների նկատմամբ: Գավաթային պատասխան հանդիպումից առաջ <<Ալաշկերտի>> համար նմանատիվ իրավիճակ է: Թիմն առաջնության վերջին խաղում դարձյալ խոշոր հաշվով պարտություն կրեց : Ճիշտ է, Կապանում կայացած հանդիպման համեմատ Գյումրիում կրած պարտության հաշիվն այնքան էլ մղձավանջային չէ, ընդամենը`2-5, սակայն, այնուամենայնիվ, սա էլ որոշ վերապահումներով միայն կարելի է ֆուտբոլային համարել: Արդյոք այս անգամ էլ Արմեն Սանամյանին կհաջողվի ծանր պարտությունից հետո համախմբել թիմին և արժանի խա ցուցադրել: Միգուցե այս հանդիպումը վճռորոշ լինի Արմեն Սանամյանի համար, քանի որ առաջնությունում <<Ալաշկերտը>> շարունակում է անհաջող խաղալ.թիմը 8 խաղից ունի ընդամենը 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Իսկ հայտնի է, որ ,,Ալաշկերտի>> նախագահ Բագրատ Նավոյանը մրցաշրջանից առաջ բարձր նպատակներ էր առաջադրել թիմին: Եթե առաջնությունում դեռևս հիմնական մրցակցությունն առջևում է և կարելի որոշ չափով շտկել մրցաշարային վիճակը, ապա այս գավաթային հանդիպման անհաջողությունը կնշանակի, որ թիմը զրկվում է եվրագավաթների մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: Ինչպես հայտնի է, միջազգային մրցաշարում հանդես գալու ամենակարճ ժանապարհը գավաթի նվաճումն է: Այս առումով <Ալաշկերտն>> այսօրվա խաղում սայթակելու իրավունք չունի: Սակայն ակնհայտ է, որ <<Միկայի>> մտադիր է` շարունակել գավաթին տիրելու ճանապարհը: Միկացիներն էլ իրենց հերթին առաջնության վերջին խաղում պարտություն կրեցին, սակայն անհաջողության մատնվեցին առաջատարի` <<Արարատի>> հետ մրցախաղում`0-1, ընդ որում, <<Միկան>>, ի տարբերություն մրցակցի, համեմատաբար հաջող է խաղում առաջնությունում և արարատցիներց կրած պարտությունն առաջինն էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ