Պ. Հայրիկյան. Իմ դեմ մահափորձը հանձնարարել է ռուսական իմպերիալիզմըPanorama.am-ը գրում է.

«Իմ դեմ մահափորձի առաջին շարժառիթի մասին մենք գիտենք: Հայաստանը պիտի դառնա Մաքսային միության անդամ, և ձեր անկախության պայքարի առաջնորդը կարող էր խանգարել: Ռուսական իմպերիալիզմի կողմից ուղղակի հանձնարարություն է տրվել գաղտնի գործակալական ցանցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով իր դեմ մահափորձի գործով դատավարությանը, նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա տեղեկացրեց, որ բողոքարկելու է էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի գործովդատավճիռը Վերաքննիչ դատարանում, որպեսզի բացահայտվի, թե ովքեր են Վ. Սեդրակյանին 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցել, ինչին, ըստ նրա, դատարանը ամբողջությամբ չի անդրադարձել:

Բացի այդ նա ասաց, որ ինքը պահանջում է այդ գումարով փոխհատուցել մահափորձից հետո իր բուժման ծախսերը` 20 մլն դրամը, որը, նրա համոզմամբ, իրեն է հատկացրել ժողովուրդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել