Meet The Man Who Lives Without Any Form Money

Մարկ Բոյլեն մի ժամանակ ապրում էր ինչպես մենք: Նա ուներ բանկային հաշվեհամար, ապրում էր տանը, էլեկտրաեներգիա էր օգտագործում, խողովակատարից տաք ու սառը ջուր օգտագործում ու սնունդ էր գնում խանութներից:
Սակայն «Գանդի» ֆիլմը դիտելուց ու Գանդիի ոգեշնչող «Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում» ասույթը ամբողջովին փոխեց նրա կյանքը: Այսօր Բոյլեն ապրում է առանց որևէ գումարի: 
Հարցազրույցի ժամանակ նա ասել է, թե յոթ տարի  առաջ, երբ նա բիզնեսի ու տնտեսագիտության վերջին կուրսի ուսանող էր, ինչ-որ մեկն ասեր նրան, թե նա երբևէ առանց փողի կապրի նա կծիծաղեր դրա վրա: Այն ժամանակ նրա ծրագրերում էր լավ աշխատանք գտնելը, հնարավորինս շատ փող աշխատելն ու տարբեր իրեր գնելն էր, որպեսզի հասարակությունը տեսնի նրա հաջողությունները: 

Ավարտելուց հետո նա որոշ ժամանակ հենց այդպես էլ վարվել է. ունենալով հրաշալի աշխատանք օրգանական սննդի ընկերությունում նա նույնիսկ կարողացել է իր համար զբոսանավ գնել: Նա նշել է, թե ամեն ինչ նույն հունով էլ կգնար, եթե նա պատահականորեն չգներ Գանդիի մասին ֆիլմն ու դիտեր այն: Իսկ հիմա, արդեն 15 ամիս է նա ոչ մի դրամ ո՛չ ստանում, ո՛չ էլ ծախսում է:
Նա պատմել է, որ ամեն ինչ սկսվեց մի երեկո, երբ իր զբոսանավում մի բաժակ մեռլոտ խմելով` ընկերոջ հետ զրուցում էին տարբեր փիլիսոփայական թեմաներով: Այն ժամանակ նա արդեն ազդվել էր Գանդիի «Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում» արտահայտությամբ, սակայնն դեռևս չէր հասկացել, թե որն է այդ փոփոխությունը: Զրուցելով շրջակա միջավայրի ոչնչացման, ռեսուրսների համար տարվող պատերազմների, արտադրական ֆերմաների, ցածր աշխատավարձով երկարաժամյա աշխատանքների մասին, նրանք մտածում էին,թե որ ոլորտում կարող են ներդնել իրենց ջանքերը լինելով փոփոխության երկու կաթիլներ հսկայական աղտոտված օվկիանոսում: 

Նա ասել է, թե այդ երեկո հասկացավ, որ բոլոր այդ խնդիրները մի ընդհանրություն ունեն` գալիս են մեկ արմատից, մի ընդհանուր պատճառից: Ըստ նրա մեզ համար այնքան սովորական է դարձել, որ այսօր մենք այլևս չենք նկատում մեր գնումների ազդեցությունը մարդկանց, կենդանիների, շրջակա միջավայրի վրա, որից ի վերջո ծնվում են ամեն տեսակ խնդիրները:
Փողն է այն հիմնական գործիքը, որը բաժանում ու տարածություն է առաջացնում մարդկանց միջև հատկապես գլոբալ առումով: 
Օրինակ` եթե մենք մեր սեփական օգտագործման սնունդն ինքներս աճեցնեինք մենք դրա երրորդ մասը չէինք թափի, ինչպես որ անում ենք դա այսօր: Եթե ինքներս պատրաստեինք մեր սեղաններն ու աթոռները մենք չէինք նետի դրանք ամեն անգամ տան ինտերիերը փոխելիս:
Եթե մենք ինքներս մաքրեինք մեր կողմից օգտագործվող ջուրը մենք այն չէինք աղտոտի:
Հասկանալով, որ եթե ինքն ուզում էր լինել այն փոփոխությունը, որն ուզում էր տեսնել աշխահում նա պետք է հրաժարվեր իր ամբողջ կարողությունից ու փողից ընդհանրապես: Մինչև իր նոր կյանքին անցնելը նա կազմեց այն հիմնական իրերի ցուցակը, որոնց կարիքը նա ուներ գոյատևելու համար: 
Բոյլեն նշել է, թե ուտելը նրա համար շատ կարևոր էր, այնպես որ դա առաջնայինն էր իր ցանկում, այսպես նա արդեն պետք է աճեցներ իր ուտելիքը օգտագործելով բնության կողմից տված միջոցները: Հաջորդը օթևանի խնդիրն էր: Նա Freecycle -ից (անվճար չօգտագործվող իրերի նվիրաբերման ու ձեռք բերման շահույթ չհետապնդող կազմակերպություն) կարողացել է ձեռք բերել ճամփորդական հին մեքենա ու այն կայանել այն օրգանական ֆերմայում, որտեղ նա աշխատում էորպես կամավոր:

Նա նշել է, թե լողանում է գետում, իսկ ատամի մածուկի փոխարեն օգտագործում խեցիների փոշի ու վայրի սամիթի սերմեր: Տեղափոխվելու համար նա հեծանիվով է շրջում, որն ինչպես նա է նշում բավականին լավ մարզում է իր մկանները, հատկապես երբ օրինակ` անհրաժեշտ էր լինում 55կմ վարել քաղաք հասնելու համար:
Բոյլեն նշում է, թե իրեն որակում են որպես հակակապիտալիստ, այնինչ նա իրականում կարծում է, որ կապիտալիզմը հիմնովին խեղաթյուրված է այսօր: Նա ասում է, թե ինքը ոչնչին «հակա» կամ դեմ չէ այլ բնության, համայնքի ու երջանկության կողմնակից: Բոյլեն ասում է, թե որքան ավելի է շատանում փողը, այնքան ավելի է շատանում ընկճախտը, հանցագործությունները, մտավոր խանգարումները, գիրությունը, ինքնասպանությունը: Այնպես որ փողի շատ քանակությունն ամենևին էլ չի ապահովում մարդու երջանկությունը:
Նա նշել է, թե հետաքրքրականն այն է, որ այդ տարին ամենաերջանիկ տարին է եղել իր կյանքում: Այժմ նա ավելի շատ ընկերներ ունի համայնքում քան երբևէ: Նա ասել է, թե հասկացել է, որ ոչ թե փողը այլ ընկերներն են իրական անվտանգությունն ու ապահովությունը, և որ արևմուտքի աղքատություննը հոգևոր աղքատությունն է իսկ իրական անկախությունը փոխկախվածությունն է:
Նա հավելել է, որ եթե մարդիկ կարողանան որոշում կայացնել ու վերատեղակայնացնել համայնքները մինչև 150 հոգանոց համայնքներ ստեղծելով, որտեղ մարդիկ էկոլոգիապես ավելի ճիշտ կապրեն, ամեն ինչ կարող է այլ հունով ընթանալ:
Բոյլեն նշել է, թե երբ մարդիկ հարցնում են, թե ինչն է այժմ պակասում նրա կյանքում ու նա պատասխանում է` սթրեսը, տրանսպորտային խցանումները, բանկային փաստաթղթերը, կոմունալ վճարումներն ու կտրոնները…

«Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում»: Մահաթմա Գանդի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել