1in.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի տրանսֆերային քաղաքականության մասին:
Նա, մասնավորապես, խոսել է կիսապաշտպան Գարեթ Բեյլի իրավունքների ձեռքբերման և Մեսութ Օզիլի տրանսֆերի վաճառքի մասին:
«Սկզբում ես զարմացած էի, որ «արքայական ակումբ»-ը հրաժարվում է այնպիսի ֆուտբոլիստի ծառայություններից, ինչպիսին Օզիլն է:
Սակայն հասկանում եմ, որ Բեյլի իրավունքների ձեռքբերման համար ակումբը ստիպված էր որոշակի «զոհաբերություններ» կատարել: Ինչևիցե, Օզիլը հիացնում է ինձ իր խաղով: Նա շատ հզոր ֆուտբոլիստ է»,- ասել է դել Պիերոն:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_224421.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել