Panorama.am-ը գրում է.
Շվեյցարական «ISN» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (զբաղվում է միջազգային հարաբերությունների և անվտանգության խնդիրներով) տպագրել է միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի`«Եվ հինգ տարի. Ի՞նչ մարտահարվերների առաջ է կանգնելու Ադրբեջանի նախագահը» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Դրանք հայտնի խնդիրների շարք են. նավթային եկամուտների նվազում, մարդու իրավունքների աղքատ գրառում և Լեռնային Ղարաբաղի շուրջ հնարավոր հակամարտություն:
Չնայած ԺՀՄԻԳ-ի կողմից Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների հարցում հնչեցրած մի շարք քննդատություններին, Ալիևը սկսում է իր պաշտոնավարման երրորդ ժամկետը:
Տնտեսական աճը սկսել է նվազել և Ալիևն իր պաշտոնավարման հաջորդ տարիներին պետք է կարողանա ղեկավարել մեգա նավթային արտադրողից ավելի դիվերսիֆիկացված ու ժողովրդավարական երկրի անցումը:
Անհանգստություններն առկայծում են հորիզոնում: Անցել են տնտեսական աճի երկնիշ ցուցանիշների օրերը. 2012 թ-ին տնտեսական աճը 2.2%-ից հասնել էր մինչև 6 տոկոսի: Երկրի նավթային եկամուտները սկսել են նվազել և կանխատեսվում է այն արագ կնվազի 2015 թ.-ից հետո: Բնական գազի նոր ոլորտները դժվար թե կարողանան ամբողջությամբ փոխհատուցել նավթային կորցրած եկամուտները:
Տնտեսության դիվերսիֆիկացիան սկսվել է, սակայն 2012 թ. արտահանման 92% դեռ նավթից է գալիս: Էական ներդրումներ և մարդկային կապիտալ է հարկավոր ապրանքներ և ծառայություններ առաջարկելու համար, որոնք կարող են մրցունակ լինել հագեցած տարածաշրջանում:
2012-13թթ Ադրբեջանում ընդդեմ սոցիալական անհավասարության, կաշառակերության բողոքի ակցիաներ էին իրականացվում: Հասարակական դժգոհություններին արձագանքելու ամենատարածված ձևը` ակտիվստներին, քաղաքական ներկայացուցիչներին և լրագրողներին ձերբակալելն էր:
Համակարգված մարդու իարվունքների խախտումները և ժողովրդավարության զարգացման հարցում բացակայությունը զեկուցվել են այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը և «Amnesty International»-ը: Այս տարվա նախագահական ընտրություններն ավելի կոշտ քննադատության են ենթարկվել քան նախորդ երկուսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ