Գիշերը 11-ի սեանսն էր, բայց կինոթատրոնը լիքն էր, տոմսերն էլ լավ թանկ (նույնիսկ ուսանողական զեղչով): Բայց դե որոշել էինք դիտել էդ ֆիլմը, էսօր էլ լավ առիթ էր:
Նայում ես, «Օսկարի» գլխավոր հավակնորդներից է: Սպասելիքներդ մեծ են:
Ֆիլմում մի բարեկեցիկ ընտանիքի մայր դժբախտ պատահարի հետևանքով կոմայի մեջ է ընկնում: Հոր (Ջորջ Քլունի) և երկու աղջիկների համար դժվար ժամանակներ են սկսվում: Հայրը չգիտի, թե ինչպես պետք է հոգ տանել աղջիկների մասին: Ամեն ինչ կտրուկ փոխվում է, երբ հայրն իմանում է, որ կինն իրեն դավաճանել է: Մյուս կողմից, բժիշկն ասում է, որ կնոջը փրկելու հույս չկա: Սկսվում է հակասական զգացողությունների մի շարան: Էլ չպատմեմ, թե հետո ինչ է լինում, նայեք...
Սիրուն կադրերը շատ էին: Հավայան կղզիների մասին էլ ահագին բան իմացանք: Բայց հանուն սիրունության ռեժիսորը լիքը անիմաստ կադրեր էր խցկել: Օրինակ, երբ հայրն ավագ դստերը հայտնում է, որ մայրը մեռնելու է, աղջիկն էդ պահին լողավազանում է լինում ու վշտից սուզվում է: Շատ սիրուն է, բայց մի տեսակ անիմաստ:
Հետո, որպես «Օսկարի» գլխավոր հավակնորդ եսիմ ինչ չէր: Հաստատ էս վերջերս ավելի լավ ֆիլմեր էլ եմ տեսել: Այնուամենայնիվ, գրեթե վստահ եմ, որ լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթելու է:



